Նիմ ծառի էքստրակտը կարող է առանց առողջությանը վնաս հասցնելու բուժել մի քանի խնդիր
Հասարակություն
Տեխասի համալսարանի մասնագետները նշում են, որ նիմ ծառի էքստրակտը կարող է հաղթահարել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը:
Այս հիվանդության ախտորոշումից 5 տարի հետո հիվանդների 94%-ը մահանում է, քանի որ ուռուցքը զարգանում է շատ արագ, իսկ վերջինիս արդյունավետ բուժման մեթոդներ գոյություն չունեն:
Սակայն, ինչպես նշում են Տեխասի համալսարանի գիտնականները, իրականացված նոր փորձերը ցույց են տվել, որ նիմբոլիդ (нимболид) (նիմ ծառի ակտիվ մոլեկուլ, այդ ծառը աճում է Հնդկաստանում, Պակիստանում, Մյանմարում ու Բանգլադեշում) առանց առողջությանը վնաս հասցնելու կանգնեցնում է ուռուցքների աճը: Այն 70% նվազեցնում է մետաստազների տարածումն ու կանխում է քաղցկեղային բջիջների ագրեսիվությունը:
Առավել հաճախ ենթաստամոքսային քաղցկեղի առկայության դեպքում հենց մետաստազներն են դառնում մահվան պատճառ: Ավելին, այդ մոլեկուլն առաջացմնում է քաղցկեղային բջիջների «մահ», որի հետևանքով նրանց քանակությունը կրճատվում է 80%-ով:
Գիտնականների խոսքերով այդ մոլեկուլն ավելի ապահով է, քան քիմիոթերապիան ու ճառագայթային թերապիան: Գիտնականները մտադիր են շարունակել հակաքաղցկեղային մոլեկուլի ուսումնասիրությունները:
Աղբյուրը՝ gogetnews.info