Վարչապետի համար չկա ո՛չ Աղազարյան Հովիկ, ո՛չ Ալեն Սիմոնյան. Աղազարյան
Հասարակություն
Վարչապետի համար չկա որևէ պայմանականություն, չկա որևէ հեղինակություն, ինքը իր ուսերի վրա վերցրել է այնպիսի ծանր բեռ, որ ինքն էլ պատկերացնում է, թե հարցերի լուծումը ոնց պետք է անի, որ ճիշտ հունով գնա: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Աղազարյանը նշեց, որ Արգիշտի Քյարամյանին «արա»-ով դիմելը մեծ դեր ու հետեւանք չի ունեցել հետագ զարգացումների վրա. «Շատ իմ թիմակիցներ այս պահին էլ կարծում են, թե ես այդ ամեն, ինչն արել եմ, իմ տղայիս մասնակցությամբ ընկերության դեմ հարուցված քրեական վարույթի վրա ճնշումները մեղմացնելու համար էր։
Հավատալու կարիք չկա, կա օրենք։ Հավատալը կատեգորիա չէ: Ես չեմ խորանա նախաքննական գաղտնիքների մեջ, կանդրադառնամ հրապարակումներին, թե ես եմ անձամբ խնդրել իմ որդու մասնակցությամբ ընկերության հետ կապված, որ ավելացված արժեքի հարկը տրամադրեն, թույլ տան, որ մեքենաները հանեն կալանքից։
Հուսով եմ նախաքննական գաղտնիք չեմ հրապարակում, որովհետև դա արդեն հրապարակված է: Ես արձագանքում եմ, որ իմ տղայի մասնակցությամբ ընկերությունը իր բոլոր գումարները ստացել է, որովհետև ՊԵԿ-ում դա ինքնաշխատ համակարգ է և երբ որ ընկերությունը ներկայացնում է բոլոր հաշվետվությունները, ամեն ինչ օրենքի սահմաններում է, գումարները ավտոմատորեն ստանում են այնպես, ինչպես ստանում ենք մենք մեր հիպոթեքի հետ կապված եկամտի հետ վերադարձի պահով մեր գումարները:
Ոչ մի ֆինանսական պարտք չկա, ոչ մի մեքենա կալանքի տակ չի։ Մի մեքենա է եղել առաջին օրը, որ մենք իմացել ենք, որ վարույթ է հարուցվել, որ թույլ չեն տվել, որ դուրս գա։ Այսինքն խնդիրներ չի առաջացել, իսկ եթե խնդիրներ չի առաջացել ինչի՞ պիտի դիմենք խնդրանքով»,-ասել է նա: