Հնդկաստանն Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա արգելք է դրել. Պակիստանի դեսպան Փաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին Պուշկինի անվան դպրոցում առավոտից դասադուլ է Բայդենի «դիմակը պատռվել է»․ Politico Արմեն Գրիգորյանը կմեկնի Հնդկաստան Պուտինը չի շնորհավորել Թրամփին Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանին 3 օր ժամանակ են տվել Հունիսի 3-ից օգոստոսի 22-ը վարժական հավաքներ կանցկացվեն ՀՐԱՏԱՊ. Դեպքը կրիմինալ է Ամեն ինչ անելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլինի. Հակոբ Ասլանյան (տեսանյութ)

«Փաստ». COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է. « Օրերս Երևանում հրավիրվել էր ասուլիս, որտեղ ներկայացվեցին ինչ-որ ուսումնասիրությունների արդյունքներ՝ «Հանքարդյունաբերության ազդեցությունը կանանց կյանքի որակի վրա»: Նպատակը պարզ էր. ցույց տալ, թե հանքարդյունաբերությունը ինչքան «քըխ» բան է: Սակայն ուշագրավ է, որ մասնագիտական որևէ լուրջ ուսումնասիրության մասին խոսք չկար, տպավորություն էր, որ փողոցներում մարդկանց հարցրել են՝ ո՞նց եք, ու եթե մարդիկ նշել են, որ երբեմն վատ են զգում, գլուխները ցավում է, դա համարել են հանքարդյունաբերության բացասական ազդեցություն: Այսինքն, բացառապես ենթադրությունների հիման վրա արված եզրակացությունների հետ գործ ունենք:

Ավելին, ասուլիսի մասնակիցներից մեկն ինքն է ասում, որ Հայաստանում կա գիտական հետազոտությունների պակաս: Բացի նրանից, որ նման քննարկումները, «ուսումնասիրությունները» վնասից բացի այլ բան չեն տալիս մեր երկրին, կա նաև մեկ այլ ուշագրավ հանգամանք: Այս ասուլիսը հրավիրվել է Ադրբեջանում անցկացված ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի՝ COP29-ի ավարտից անմիջապես հետո, որը Ադրբեջանի համար հերթական «առիթն» էր հանդես գալու ընդդեմ Հայաստանի: Առիթ ունեցել ենք տեղեկացնել, որ Ադրբեջանը դիմել է Հաագայի դատարան՝ Հայաստանի կողմից էներգետիկ ռեսուրսների իբր «անօրինական շահագործման» մեղադրանքով: 

Ավելին, այդ երկրի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել այդ հարցի վերաբերյալ ու նշել, թե «Բաքուն կշարունակի միջոցներ ձեռնարկել Հայաստանի կողմից իր էներգետիկ ռեսուրսների նկատմամբ ինքնիշխան իրավունքների խախտման համար փոխհատուցում ստանալու համար»: Ընդհանրապես, Ադրբեջանը, որը միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից որակվում է որպես էկոլոգիական լուրջ սպառնալիք ներկայացնող պետություն, պարբերաբար փորձում է Հայաստանը ներկայացնել որպես բնությանը վնասող երկիր: Ընդ որում, նրանց հարձակման թիրախը ոչ միայն Հայաստանի ատոմակայանն է, այլև մեր երկրի հանքարդյունաբերությունը: Հասկանալի է, որ Ադրբեջանը փորձում է հարվածել Հայաստանի տնտեսությանը, որի ողնաշարը հանքարդյունաբերությունն է, ու էներգետիկ անկախությանը, որը մեծապես ապահովում է Մեծամորի ԱԷԿ-ը: 

Այս նպատակների համար Ադրբեջանը մեծապես օգտագործեց նաև COP29-ը: Ու ոչ միայն այս նպատակների համար: COP29-ը Բաքվի համար դարձել է հարթակ՝ իր հակահայկական, հակահայաստանյան քարոզչությանը նոր թափ հաղորդելու համար: Մասնավորաբար տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված «անդրսահմանային ջրերի» կառավարմանը, համաժողովի «Կանաչ գոտում» անցկացվել է «Ադրբեջանական Երևան» միջոցառումը, ցուցադրվել է արհեստածին, բացահայտ կեղծիքներով, ստահոդ ֆիլմ Արցախում և «Արևելյան Զանգեզուրում» տեղի ունեցած «էկոցիդի» մասին, կազմակերպվել է ցուցահանդես, որի ժամանակ ներկաներին են ներկայացրել դարձյալ շինծու թվեր իբր «հայկական ագրեսիայի» ու դրա հետևանքով ադրբեջանական զոհերի հետ կապված:
Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակի ղեկավարը COP29-ի շրջանակներում մասնակցել է «Երեխաների առողջության իրավունքի ապահովումը կլիմայի փոփոխության համատեքստում» թեմայով կողմնակի միջոցառմանը, որի ընթացքում խոսել է նաև Հայաստանի կողմից երկար տարիներ Ադրբեջանի «օկուպացված» տարածքներում իրականացվող «բնապահպանական հանցագործությունների» մասին։ 
Նա չի մոռացել նաև Հայաստանի ատոմակայանի մասին՝ նշելով, թե այն «շահագործման համար ոչ պիտանի է և լրջորեն աղտոտում է շրջակա միջավայրը, պոտենցիալ վտանգի աղբյուր է դարձել ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար»։ Հակահայաստանյան արշավից, բնականաբար, անմասն չի մնացել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Ու ընդհանրապես, համաժողովի օրերին թե՛ ադրբեջանական մամուլը, թե՛ հասարակական սեկտորը ակտիվորեն ձայնակցել են պաշտոնական տեղեկատվական կեղծիքներին՝ ընդդեմ Հայաստանի: Թվում էր՝ գոնե նման պայմաններում հայաստանյան հասարակությունը, ավելի ճիշտ՝ գոնե հասարակության այն մասը, որը տեղեկատվական հակամարտության կոնտեքստում կոնտենտ ու հասարակական կարծիք ձևավորելու, մասնագիտական տեղեկատվություն վերլուծելու և փոխանցելու, ճշմարտությունը թե՛ մեր, թե՛ Ադրբեջանի, թե՛ միջազգային հանրություններին հասցնելու առաքելություն ունի, առավել միակամ պետք է լինեն: 

Սակայն, ցավոք, մեր իրականության մեջ որոշ շրջանակներ շարունակում են «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» ձևանալ ու փաստացի Ադրբեջանի ջրաղացին ջուր են լցնում: Արդեն նշեցինք դրանցից մեկի մասին՝ ասուլիսի և «հարցումների» տեսքով: Կրկնում ենք, նման քայլերը միայն վնասում են մեր երկրին: Այդ դեպքում ինչո՞ւ է նման աղմուկ բարձրացվում, ո՞ւմ է ձեռնտու այս ամենը: Բնականաբար, ոչ Հայաստանին ու Հայաստանի բնակչությանը: Ավելին, նման կերպ ուղղակի հարված է հասցվում Հայաստանի տնտեսությանը, որը մեծապես կախված է հենց հանքարդյունաբերությունից: Ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք նշելու, որ սա իրապես ազգային անվտանգության խնդիր է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում






Հնդկաստանն Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա արգելք է դրել. Պակիստանի դեսպանՓաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներինՊուշկինի անվան դպրոցում առավոտից դասադուլ է Բայդենի «դիմակը պատռվել է»․ PoliticoԱրմեն Գրիգորյանը կմեկնի ՀնդկաստանՊուտինը չի շնորհավորել ԹրամփինՀանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանին 3 օր ժամանակ են տվելՀունիսի 3-ից օգոստոսի 22-ը վարժական հավաքներ կանցկացվենՀՐԱՏԱՊ. Դեպքը կրիմինալ էԱմեն ինչ անելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլինի. Հակոբ Ասլանյան (տեսանյութ)Աղոթեք այդ կնոջ եւ երեխայի համար, քանզի Ձեր պատճառով կարող է նա այլեւս եկեղեցի չգնալՉպետք է բացառել քրեական օրենսգրքով նախատեսված ցանկացած հանցագործություն. երեխայի վաճառք, առևանգում, օրգանների վաճառք. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X սոցիալական ցանցում գրել է, որ Ուկրաինան վտանգ է ներկայացնում Եվրամիության գյուղատնտեսության համար։ Հունգարիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ մշակության համար պիտանի եվրոպական հողերի 40%-ը գտնվում է Ուկրաինայի վերահՓաշինյանը լուծարեց Գավառի մանկատունըԹրամփը ստիպված է եղել կատարել կնոջ պարտականություններըՀնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումըԼեհաստանը հրաժարվել Է Գերմանիայից փոխհատուցում պահանջել․ Do RzeczyՊուտինը շնորհավորել է ՀայաստանինԵրախտագիտությո´ւն ազատության և անկախության պայքարի մարտիկներին. Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել ԵռաբլուրումՄի ելույթի ժամանակ 3 անգամ ինքն իրեն հերքում է. Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանի ելույթի մասին (տեսանյութ)Լուկաշենկոն խոստովանել է՝ «մի քիչ երկար մնաց իշխանության ղեկին»Տո Ռուսաստանից էլ պետք է փող բերենք, ամեն տեղից էլ պետք է բերենք. Ալեն ՍիմոնյանՄեր հաղթանակները մեզանից չեն խլի. Պրոֆեոր Չարչյանը օրվա խորհրդի մասինԱրթուր Չախոյանը մանրամասներ է ներկայացնում ծեծկռտուքիցՄանվել Գրիգորյանն իմ մարտական ընկերն է եղել. Սասուն ՄիքայելյանՆերքին թշնամությունից, հասարակական բևեռացումից ու սեփական կաշվից այն կողմ ոչինչ չեն տեսնում. Տիգրան ԱբրահամյանԹրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵվս մեկ երկրի առաջնորդ ժամանել է ՄոսկվաԳազամատակարարման պլանային ընդհատումներ ԵրևանումՄայիսի 9-ին կլրանա Տիգրանի 2-րդ տարեդարձըՊուտինը այսօր կհանդիպի պետական ​​այցով Ռուսաստանում գտնվող Սի Ցզինպինի հետ«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են«Ժողովուրդ». Համբարձումյանը, Հովհաննիսյանն ու Կոնջորյանը ակտիվանում են կռվի ժամանակՈ՞ՒՄ Է ՊԵՏՔ ՆԻԿՈԼԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ ՉԵՂԱՐԿԵԼԸՋրանջատումներ Երևանի մի շարք հասցեներումԹՐԱՄՓԻ ՀԱՄԱՐ ՄՈՍԿՎԱՅԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԷՐ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆ ՄՏՆԵԼՈՒ ՊԱՀԻՑԻնչու Ալիևը չմեկնեց Մոսկվա․ Բաքվից պարզաբանում են«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում«Ժողովուրդ». Փաշինյանը «քննություն» է նշանակել` «ափդեյթ» անելու թիմակիցներինԱստղագուշակ մայիսի 8-ի համարՀորդառատ անձրև ու կարկուտ է սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Հրապարակ». ՔՊ-ում իրար ոտքի տակ են փորումԼույս չի լինելու․ հասցեներ«Փաստ». Իշխանությունների հիստերիան մատնում է իրենց խախուտ վիճակը«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինելԱլիևի՝ Մոսկվա չգնալը չի կարող հետևանք չունենալ Բաքվի համար․ իրանագետՊեդոֆիլի զոհը՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ելույթ ունեցավ Ֆրանսիայի Մեծ մասոնական օթյակի առջև. Մալոֆեեւ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top