Խորտակվող նավից փախչող առնետների վազքն ավելի ու ավելի մեծ թափ է հավաքում. Դանիելյան
Ներքաղաքական
«Խորտակվող նավից փախչող առնետների վազքը ավելի ու ավելի մեծ թափ է հավաքում։ Կգա մի օր, երբ կասեք՝ մենք չենք ճանաչում նրանց եւ կամաչեք բարեւ տալ։ Ուրեմն՝ եղեք պարզ ճակատով, մի կատարեք ապօրինիություններ, մի խաբեք մարդկանց եւ գործիք մի դարձեք այսօրվա Հայաստանի կառավարիչների ձեռքում», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ՝ անդրադառնալով դերասան Գնել Սարգսյանի ՔՊ-ից դուրս գալու հայտարարությանը:
Որպես հետգրություն՝ Դանիելյանը գրել է. «Հիշեք 1937 թվականի Հիտլերի կողմնակիցների հանրաքվեների արդյունքները, որոնք մարդկության պատմության մեջ նմանը չունեն։ Բայց ընդամենը ութ տարի անց՝ 1945 թվականին, նրանք ասում էին, որ երբեք չեն կիսել հիտլերի գաղափարները»։
