Հոգեբանը նշել է երջանիկ կյանքի մի քանի գաղտնիք
Հասարակություն
1. Քայլեք ամեն օր 10-30 րոպե: Քայլելիս ժպտացեք: Սա սթրեսին հրաժեշտ տալու և ներքին աշխարհ գալու հիանալի միջոց է:
2. Ամեն օր լռության մեջ անցկացրեք 10 րոպե: Վերջում կարող եք խոսել Աստծո (տիեզերքի, բարձրագույն մտքի) կամ ինքներդ ձեզ հետ, այն մասին, թե ինչ է կատարվում ձեր կյանքում այժմ: Պատմեք, թե ինչի համար եք շնորհակալ և ինչի վրա դեռ պետք է աշխատեք:
3. Առավոտյան արթնանալով, ինքներդ ձեզ ասեք. «Իմ նպատակը … շնորհակալ եմ …»:
4. Կերեք ավելի շատ սնունդ, որը մեզ տալիս են ծառերն ու բույսերը, այ ոչ թե գործարանները:
5. Խմեք շատ կանաչ թեյ և ջուր: Կերեք ավելի շատ բրոկկոլի, ձուկ, ընկույզ, պնդուկ և նուշ: Ձեր մարմինը կասի շնորհակալություն:
6. Փորձեք ամեն օր ինչ-որ բան անել, որը ժպիտ կառաջացնի առնվազն երեք մարդու դեմքերին: