ՌԴ ՊՆ-ն հայտարարությունը Կիևի ռեժիմի կողմից այսօր իրականացրած հարձակումների հարձակումների վերաբերյալ Թուրքիայում երկու երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանը զգուշացնում է. Ռուսաստանը կարող է անցնել «Օրեշնիկի զանգվածային կիրառման» Կրեմլը որոշել է կոշտ պատասխան տալ Կիևին. Ուկրաինական աղբյուր 100 տարին լրացած կենսաթոշակառուները միաժամանակ վճարվում կստանան՝ 1000000 դրամի չափով․ նոր նախագիծ Ռուսական օդանավակայանների վրա հարձակումը միջուկային զենք կիրառելու թույլատրելի պատճառ է. Մարկով Ուկրաինական անօդաչուները հարձակվել են հարձակվել են ռուսական ռազմավարական ավիացիայի օդանավակայանների վրա (Տեսանյութ) Եղանակը առաջիկա օրերին ԱՅՍՕՐ ԱՆՎԱՆԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄԱՐԶԻԿ, ՄԱՐԶԻՉ ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Պուտին-Թրամփ հանդիպումը պետք է պատշաճ կազմակերպվի․ Ուշակով

Մենք չենք մուրում, այլ մեր աշխատանքի հասանելիք գումարն ենք պահանջում. Օպերային թատրոնում արշալույսները խաղաղ չեն

Մշակութային

Ամենուր բարձր գոռալով` ներկայացնում ենք հայ մշակույթը, թե բա՝ մենք այն հնագույն ազգերից ենք, ովքեր դարեր ի վեր մշակույթ են պահել, կերտել եւ փոխանցել սերունդներին: Սակայն, այսօր երբ նայում ենք իրականությանը, թե ինչ է կատարվում մշակույթում, սարսափ ենք ապրում, լինի կինո, երգ, նկարչություն, թե՝ պար:

Եվ ահա, այժմ էլ բողոքում են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները: Բանն այն է, որ նրանք չեն ստացել հոկտեմբեր ամսվա ելույթավճարները, իսկ արդեն դեկտեմբեր ամիսն է, այսինքն՝ նախորդ պարտքին գումարվել է նոյեմբեր եւ դեկտեմբեր ամսվա ելույթավճարները: Մեզ դիմած արտիստը, ով խնդրեց պահել գաղտնիությունը, հայտնեց, որ նման բան առաջին անգամ է լինում, եւ իրենք ապշած են եղածից:

«Մենք ստանում ենք գումար, ամիսը 2 անգամ: Առաջին 15 օրյակում պետական աշխատավարձ, իսկ երկրորդում` նախորդ ամսվա ելույթավճարները: Նոյեմբերին ստացել ենք աշխատավարձը, իսկ ելույթավճարները մինչեւ հիմա չկան: Դիմել ենք Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն: Նախարարությունից մեզ պատասխանեցին, որ ելույթավճարները պետական վճարների հետ կապ չունեն, եւ դրա պատասխանատվությունն իրենց վրա չէ»,-ասաց մեր զրուցակիցը:

Ելույթավճար ստանում են գեղարվեստական, այսինքն՝ արտիստական կազմը, որի մեջ մտնում են բալետային թատերախումբը, երգչախումբը, օպերային մենակատարները, մնջախաղի բաժինը, նվագախումբը եւ գեղարվեստաբեմադրական կազմը սպասարկող անձնակազմը:

Նշենք, որ դեռեւս 2021 թվականին ժամանակավոր պաշտոն զբաղեցրած, այնուհետ ընտրված տնօրենի՝ Կարեն Դուրգարյանի օրոք որոշվել էր, որ Օպերայի եւ բալետի ակադեմիայի արտիստներն ու աշխատակազմը կստանան նաեւ ելույթավճար, սակայն այժմ արտիստների բնական պահանջին պատասխանում են, որ բյուջե չկա:

Անշուշտ, «Իրավունք»-ը հետաքրքրվեց, թե որքա՞ն տոմս է վաճառվում, որքա՞ն ներկայացում է բեմադրվում, եւ ի՞նչ արժե տոմսը: Տոմսի արժեքը սկսում է 5000-ից մինչեւ 25.000 դրամ եւ, ըստ մեր զրուցակցի, նրանք բավականին խիտ ռեժիմով ներկայացումներ են ունենում՝ ամիսը 20-ից 25 ներկայացում:

«Գրեթե  բոլորս՝ արտիստները, ունեն բանկային պարտքեր, վարկեր, եւ հիմա, երբ չեն վճարում մեր հասանելիք գումարը, որը մենք չենք մուրում, այլ մեր աշխատանքի դիմաց ենք պահանջում, ապա ի՞նչ պիտի պատասխան տանք բանկին, որպեսզի սեւ ցուցակում չհայտնվենք: Կա՛մ  ուսանող ունենք, տան վարձ ենք վճարում, կա՛մ հիվանդ խնամում: Եվ վերջապես, ի՞նչ կապ ունի ինչ ենք անելու մեր արդար քրտինքով վաստակած գումարը: Թող վճարեն, մենք կորոշենք ինչպես ծախսենք», - ընդգծեց արտիստը:

Ի դեպ, արտիստները դեռեւս չեն ստացել նոյեմբեր ամսվա պետական աշխատավարձերը եւս: Ըստ ԿԳՄՍ նախարարության հաշվապահի, աշխատավարձերը կփոխանցվեն մինչ դեկտեմբերի 15-ը:

«Այն վիճակում է հայտնվել ողջ անձնակազմը, բոլորը սկսել են պարտքով գումար գտնել՝ մինչ կստանան ելույթավճարներն ու աշխատավարձերը: Այնպիսի մի լաբիրինթ սարքեցին, որ մարդ չի հասկանում, թե որ գումարը ո՞ր ելույթից ու ո՞ր ամսվա համար պիտի ստանա»,- իր խոսքն ավարտեց ահազանգող արտիստը:

Մինչ նյութը կլիներ պատրաստ, մեր տեղեկությամբ՝ արդեն իսկ սկսել են որոշակիորեն բաժաննել հոկտեմբեր ասմվա ելույթավճարները, սակայն առջեւում դեռ կան նոյեմբերի ելույթավճարները, ինչպես նաեւ երկու ամսվա աշխատավարձը՝ նոյեմբեր եւ դեկտեմբեր: Իսկ դեկտեմբերի ելույթավճարը կփոխանցվի հունվար ամսվա մինչեւ 15-ը:

Հավելենք, որ խոսակցություն է պտտվում, որ հավելավճարները եւս կարող են հարկվել: Սակայն այս մասին «Իրավունք»-ը կանդրադառնա առավել մանրամասն՝ հստակ տեղեկատվություն ունենալուց հետո: Այնուհանդերձ, արտիստներին այս հարցը եւս շատ հուզում է:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






ՌԴ ՊՆ-ն հայտարարությունը Կիևի ռեժիմի կողմից այսօր իրականացրած հարձակումների հարձակումների վերաբերյալԹուրքիայում երկու երկրաշարժ է տեղի ունեցելՉինաստանը զգուշացնում է. Ռուսաստանը կարող է անցնել «Օրեշնիկի զանգվածային կիրառման»Կրեմլը որոշել է կոշտ պատասխան տալ Կիևին. Ուկրաինական աղբյուր100 տարին լրացած կենսաթոշակառուները միաժամանակ վճարվում կստանան՝ 1000000 դրամի չափով․ նոր նախագիծՌուսական օդանավակայանների վրա հարձակումը միջուկային զենք կիրառելու թույլատրելի պատճառ է. ՄարկովՈւկրաինական անօդաչուները հարձակվել են հարձակվել են ռուսական ռազմավարական ավիացիայի օդանավակայանների վրա (Տեսանյութ)Եղանակը առաջիկա օրերինԱՅՍՕՐ ԱՆՎԱՆԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄԱՐԶԻԿ, ՄԱՐԶԻՉ ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՊուտին-Թրամփ հանդիպումը պետք է պատշաճ կազմակերպվի․ ՈւշակովԿրակել են Երևանի թիվ 13 դպրոցի պատուհանների վրա. ինչ է կատարվել դպրոցի տարածքումՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանաՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։10 ամսական երեխա է մահացել. մայրը պնդում է` բաժանմունքի վարիչն ու մանկաբույժը բուժօգնություն չեն ցուցաբերել«Պորտուն»` Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված լինելու մասին Սարդերը տանը հայտնվում են կոնկրետ պատճառով. այն ձեզ կցնցիԲրյանսկի մարզի երկաթուղում կրկին պայթյուն է տեղի ունեցելՌուսական բանակը գրավել է Սումիի մարզի Ալեքսեևկա բնակավայրը (Քարտեզ)ՎԻԴԵՈ. Ով է «Միսս Աշխարհ» մրցույթի հաղթողը. որ երկիրն է ներկայացնում գեղեցկուհինԵրեխային վրաերթի չենթարկելու համար 27–ամյա երիտասարդը փախցրել է մեքենան ու հայտնվել ջրատարումԿոնստանտինովկայի ճակատում հերթական կաթսան է հասունացելՄեր վարչապետ, դրսից ու ներսից ուզում են քեզ կուլ տա. շնորհավոր 50-ամյակդ, Իրական Հայաստանի իրական առաջնորդ. Ալեն ՍիմոնյանՀունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն էՊուտինը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա առթիվԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՀԱՎԱՔՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՈՒ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄԱմենահզոր սերմերը շաքարախտի և քաղցկեղի դեմ պայքարում և ոչ միայնՄբապեն շնորհավորել է ՊՍԺ-ին«Ինտերի» նախագահը` Ինձագիի ապագայի մասինԴա իմ «Ինտերը» չէր. Ինձագին` ՉԼ եզրափակիչում պարտվելու մասինՈչինչ, որ իրար հայհոյենք, լուրջ մի վերաբերվեք, մի լսեք. Աննա Հակոբյանը դիմել է երեխաներինԴուք ուղղակի կապշեք. ինչպիսին էին հայ հայտնիները մանուկ ժամանակԲրյանսկի մարզում արտակարգ իրավիճակի պատճառը պայթյունն էր. Նահանգապետ ԲոգոմազԻնչպիսին էին նրանք, երբ քաղաքականության մեջ չէին (Ֆոտոշարք)Երկաթուղային դիվերսիայով, բանակցություններից առաջ, ինչ-որ մեկը միտումնավոր սրում է իրավիճակը. Ուկրաինական աղբյուրՏեսախցիկը ֆիքսել է ուկրաինական հրամանատարական կետին ФАБ-3000 3 տոննայանոց ավիառումբի հարվածի պահը (Տեսանյութ) ՌԴ-ում 24 ժամվա ընթացքում փլուզվել է երկրորդ կամուրջըՌուսական ավիացիան ոչնչացրել է Օրեխովովի կամուրջը (Տեսանյութ)Այսօր Երկրի վրա կսկսվի այս տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկների շարքըԲրյանսկի մարզում պայթեցվել է կամուրջ, որի տակով այդ պահին անցնում էր ուղևորատար գնացքը (Տեսանյութ, Ֆոտո)Զելենսկին դեռևս չգիտի վաղը Ստամբուլում կայանալիք բանակցությունների օրակարգըՊարտաշենցին ունի բառիգի կերպար, տեսե՞լ եք ինչեր է գրված ձեր երեխայի դասագրքում. Սեմյոն ԲաբայանԲացահայտվեց գործող կառավարության մութ քաղաքականության մի քանի կողմերը. Մհեր Հակոբյան«Պորտուն» «Կրասնոդարի» հետ բանակցում է Սպերցյանի տրանսֆերի շուրջՀենրիխն ամբողջ աշխարհում բարձր է պահում Հայաստանի դրոշը. ՋորկաեֆԱրթուր Դավթյանը` մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն(տեսանյութ)ՉԼ եզրափակիչ. ՊՍԺ - «Ինտեր». Մեկնարկային կազմեր ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՊԱՏՐԻԿԻ ՖՐԵՅՐԵԻՆ«ԱՄԵՆԱԲԱՐԴ ԳՈՏԵՄԱՐՏԸ ՎՐԱՑՈՒ ՀԵՏ ՊԱՅՔԱՐՆ ԷՐ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՈւկրաինական կողմը ներից ստիպված էր համաձայնվել է ռուսական պատվիրակության հետ հունիսի 2-ի հանդիպմանըԱմերիաբանկն արժանացել է FEAS Չեմպիոնների լիգա մրցանակաբաշխության բրոնզե մրցանակին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top