Կադիրովը հայտարարել է՝ իր հրաժարականի մասին խոսելուց հետո շքանշան է ստացել Հայաստանի 1375 դպրոցներին հատկացվել է 6500 հեծանիվ․ Փաշինյան (տեսանյութ) Վերին Լարսի ձյունահյուսավտանգ հատվածը շրջանցող ճանապարհը տարեվերջին կամ մյուս տարի պատրաստ կլինի. ՏԿԵՆ Բոլորը գոհ են Փաշինյանից, ժողովուրդը գոհ է. ՔՊ-ական պատգամավոր Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողն օրական ստանում է մոտ 4000 դրամ․ ՊՆ փոխնախարար Հնդկաստանը խայտառակությամբ խաղաղության սպիտակ դրոշ է բարձրացրել․ Պակիստան Սարսափելի վրաերթ Մաշտոցի պողոտայում Ու հիմարություն է կարծել,որ ՀՀԿ-ն չպետք է մասնակցեր Մոսկվայի սիմպոզիումին Ադրբեջանն աջակացություն է հայտնել Պակիստանին Հպարտ եմ. Ինձագին` «Ինտերի» հաղթանակից հետո

«Փաստ». Բանկերը հիմա գերշահույթներ են ստանում արտաքին գործոնների հաշվին

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. « 2024 թ. ինն ամիսների ընթացքում Հայաստանում գործող բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմել է 268 մլրդ ՀՀ դրամ, ինչը 53 մլրդ ՀՀ դրամով կամ 25 տոկոսով ավելի է, քան 2023 թ. նույն ժամանակաշրջանում գրանցած արդյունքը։ Մասնագետներից շատերի համոզմամբ, այս արդյունքն առավելապես պայմանավորված է արտաքին, այդ թվում՝ ուկրաինական հակամարտության հետևանքով ի հայտ եկած որոշակի գործոնների ազդեցությամբ: Միևնույն ժամանակ, տնտեսագետները ահազանգում են, որ երբ նույն արտաքին գործոնները չեզոքանան, դա լուրջ հետևանքներ կարող է ունենալ բանկային ողջ համակարգի վրա: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն ասում է՝ հատկապես վերջին տարիներին բանկային շահույթների կուտակման մեջ էական ազդեցություն են ունեցել վարկային տոկոսադրույքները, փոխարժեքային տարբերությունների շահույթները, տրանսֆերտների՝ դրսից փոխանցումների արդյունքում միջնորդավճարները: 

«Եթե արտաքին գործոնները վերանում են, միջնորդավճարների մասնաբաժինը կամ կանխիկացման գումարները վերանում են, այսինքն՝ դա ռեալ վտանգի տակ է գտնվում: Օրինակ՝ Ռուսաստանից փոխանցումներ են լինում, այդ փոխանցումներից հետագայում երրորդ երկրներ փոխանցելու էական, որոշ դեպքերում նույնիսկ մինչև 10 տոկոս միջնորդավճարների գանձում է տեղի ունենում: Համարենք, որ շահույթի իրենց տեսակարար կշռի մեջ դրանք բացակայում են, բնականաբար, արդեն կունենան էական խնդիրներ: Հաջորդ խնդիրը, որը և՛ կապված է արտաքին գործոնների հետ, և՛ ներքին գործոններով է պայմանավորված, վարկային տոկոսադրույքներն են: Ինչքանո՞վ է կապված արտաքին գործոնների հետ, որովհետև ռուսուկրաինական պատերազմի ֆոնին Հայաստանի անշարժ գույքի շուկայում տեղի ունեցավ էական աշխուժություն, այսինքն՝ մեր հայրենակիցները բնակարանային ձեռքբերումներ էին իրականացնում, շինարարությունն էապես ավելացավ:  

 Իհարկե, շինարարության ծավալների ավելացման վրա այլ գործոններ ևս կային, բայց այժմ տեղի է ունենում էականորեն կրճատում ու դանդաղեցման միտում: Դրանք շատ խիստ ազդելու են բանկերի շահութաբերության վրա՝ ընդհուպ մինչև նոր սկսվող, կառուցապատվող շինարարության ոլորտում վարկերի սպասարկման դժվարություններ, հետևաբար արդեն բանկերի կողմից անհավաքագրելիություն, բաշխած վարկերի, հիփոթեքային վարկերի դժվարություններ, քանզի մարդիկ կա՛մ դանդաղում են, կա՛մ այլևս հրաժարվում են օգտվել հիփոթեքային վարկերից: Մնալու են բացառապես սպառողական վարկերը, որոնց հաշվին բանկերը երբևէ չեն էլ կարողանում գոյատևել, դա ավելի շատ վարկային կազմակերպությունների գործունեության ոլորտն ու դաշտն է: Եթե արտաքին գործոնների չեզոքացումը շարունակվի այսպիսի միտումով, բանկերը կանխատեսում են, որ լուրջ դժվարությունների առաջ կարող են կանգնել», - ասում է մեր զրուցակիցը: 

Իսկ ինչպե՞ս է բանկերի շահույթն արտացոլվում տնտեսության մեջ: Թե՞ այդ շահույթներն, այսպես ասած, «տուն են տանում»: 

«Բանկերի սեփականատերերն են որոշում և ազատ են իրենց որոշումների մեջ, օրինակ՝ շահույթը ներդնել Հայաստանի Հանրապետության մեջ, թե ոչ: Շատ դեպքերում նրանք կրկին վարկերի տեսքով ներդրում են կատարում, այսինքն՝ ոչ թե շահույթի բաշխում է տեղի ունենում, և դա գնում է տնտեսության այլ ոլորտ, այլ բանկային ոլորտում շահույթը վարկերի տեսքով ներդրում է կատարվում, վարկի տեսքով դուրս է գալիս շուկա: Հետևաբար՝ բանկերի շահույթներից էական ներդրում և Հայաստանում կապիտալ ծախսի ավելացում տեղի չի ունենում և էական տնտեսական խթան, արտացոլում չի լինում», - եզրափակում է Նաիրի Սարգսյանը: 

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն էլ հիշեցնում է, որ 2022 թ.ից սկսած ռուսուկրաինական հակամարտությունից հետո Հայաստանը դարձավ ռուսական պատժամիջոցների շրջանցման երկիր: «Դրան նաև իր մասնակցությունն ունեցավ Հայաստանի բանկային համակարգը, և վճարումները, կանխիկացումները, արտասահմանի գումարների տեղափոխումը իրականացվեցին Հայաստանի բանկերի միջոցով: Նրանք բավականին բարձր սակագներ սահմանեցին ռուսների և ոչ ռեզիդենտների բանկային հաշիվների բացման, կանխիկացման համար: Նույնիսկ ավանդների պարագայում նրանց ավելի ցածր տոկոս էին տրամադրում, քան հայաստանցիներին: Միայն դրա հաշվին Հայաստանի մի շարք բանկեր բավականին մեծ շահույթներ կարողացան ստանալ, հնարավորություն ունեցան էժան գումարներ հավաքագրել և թանկ վարկի տեսքով տրամադրել բիզնեսին և հանրությանը: Պատահական չէ, որ այս տարվա առաջին ինն ամսվա հաշվարկով 268 մլրդ դրամ զուտ շահույթ կա: Հայաստանի բանկերը վերջին երեք տարվա ընթացքում միջինում 250 միլիարդ դրամ մաքուր շահույթ են գեներացրել: Երեք տարվա ընթացքում այնքան գումար են վաստակել, որքան նախորդող յոթութ տարվա ընթացքում», - «Փաստի» հետ զրույցում ասում է տնտեսագետը: 

Միևնույն ժամանակ Պարսյանը նշում է, որ բանկերն արձանագրում են իրենց դինամիկ աճը, ինչը չենք կարող ասել նրանց վճարած հարկերի մասով. «Պետք է քննարկենք բանկային համակարգը լրացուցիչ հարկելու մեխանիզմների մասին: Տարիներ շարունակ բանկային համակարգը գեներացնում է մեծ շահույթներ, բայց վճարում է նույն դրույքաչափերը: Բանկային համակարգի նկատմամբ բավականին մեղմ վերաբերմունք են ցուցաբերում, ինչն ընդհանուր տնտեսության համար ճիշտ չէ և պետական բյուջեի քաղաքականության տեսանկյունից էլ արդարացված չէ»։ 
Մենք ձեռնպահ ենք մնում կոնկրետ բանկերի անուններ նշելուց՝ հաշվի առնելով, որ խնդիրը վերաբերում է ամբողջ համակարգին, սակայն այս թեման հետագայում ևս մնալու է մեր ուշադրության կենտրոնում, այդ թվում՝ մասնավոր օրինակների հիման վրա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում






Կադիրովը հայտարարել է՝ իր հրաժարականի մասին խոսելուց հետո շքանշան է ստացելՀայաստանի 1375 դպրոցներին հատկացվել է 6500 հեծանիվ․ Փաշինյան (տեսանյութ)Վերին Լարսի ձյունահյուսավտանգ հատվածը շրջանցող ճանապարհը տարեվերջին կամ մյուս տարի պատրաստ կլինի. ՏԿԵՆԲոլորը գոհ են Փաշինյանից, ժողովուրդը գոհ է. ՔՊ-ական պատգամավորՄարտական հերթապահություն իրականացնող զինծառայողն օրական ստանում է մոտ 4000 դրամ․ ՊՆ փոխնախարարՀնդկաստանը խայտառակությամբ խաղաղության սպիտակ դրոշ է բարձրացրել․ ՊակիստանՍարսափելի վրաերթ Մաշտոցի պողոտայումՈւ հիմարություն է կարծել,որ ՀՀԿ-ն չպետք է մասնակցեր Մոսկվայի սիմպոզիումինԱդրբեջանն աջակացություն է հայտնել ՊակիստանինՀպարտ եմ. Ինձագին` «Ինտերի» հաղթանակից հետո Արդեն չորրորդ օրն է՝ փոքրիկ Տիգրանին գտնել չի հաջողվումՈղբերգական դեպք՝ Երևանում«Ոչ ոք ողջ չի մնա»․ Պակիստանի ՊՆ ղեկավարը սպառնացել է ողջ աշխարհինՀՐԱՏԱՊ. Բազմաթիվ թռիչքներ են հետաձգվել․ խառնաշփոթ իրավիճակ օդանավակայանումԿիևը ցանկանում է «սառեցնել» հակամարտությունը Ռուսաստանի հետ առաջին գծում. ԱՄՆ բանագնացԱդրբեջանն աջակացություն է հայտնել ՊակիստանինՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՏարադրամի փոխարժեքները մայիսի 7-ինՄխիթարյանը` «Բարսելոնայի» դեմ տարած հաղթանակի և ՉԼ եզրափակիչ դուրս գալու մասին Մարմարիկ գյուղում կորած երկու տարեկան երեխայի հայրը չի հավատում, որ երեխան ընկել է գետը«Ինտերը» հաղթեց «Բարսելոնային» գերդրամատիկ խաղում և դուրս եկավ ՉԼ եզրափակիչ (տեսանյութ)Չինական հորոսկոպ 2025 թվականի մայիսի համար. 3 նշան, որոնց աստղերը խոստանում են առատություն և հարստությունՄոռանալով իր համազգեստն ու ուսադիրը՝ Պողոսյանը «դըմփ-դըմփ հու» էր անում Կապանում. Արմեն Հովասափյան Ավինյանը նեղսրտել է ու մտերիմ շրջապատում դժգոհել. ԲԱՄԲԱՍԱՆՔ Գազ չի լինիՀնդկա-պակիստանյան պատերազմի թիկունքից «աղվեսիների պոչերը» պարզ ցցվել«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները«Ժողովուրդ». Փաշինյանը կնոջ շարֆ է նվեր ստացել Վիետնամի ԱԺ նախագահի կողմիցՀուսիթներից պարտությունը ներկայացվում է որպես «երկխոսության որոնում». Իրանական փորձագետԺամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերին«Հրապարակ»․ Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնիցՊակիստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ խոցել է հինգ հնդկական ինքնաթիռԿիևին հասցված հարվածների արդյունքում խոշոր հրդեհներ են (Տեսանյութ)Թրամփն արձագանքել է Հնդկաստանի և Պակիստանի բախումներին (Տեսանյութ)Հնդկաստանը սկսել է հարվածներ հասցնել Պակիստանի տարածքինԱդրինե Աճեմյանը կպայքարի 130 գեղեցկուհիների հետ ՀնդկաստանումՄեծ Հայրենականը օտար թեմա չէ. իմ պապերից մեկն անհետ կորել է, մյուսը՝ վերադարձել 13 բեկորով. Անդրեասյան«Օդ»-ի պես անհրաժեշտ փնտրտուքը գտնվեց «Արմմոնո»-յում Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունՀավանականությունը մեծ է, որ փոքրիկին գողացել են․ 2-ամյա Տիգրանի հայրԻ՜նչ էլ լինի, քո՛ւյր իմ, քո՛ւյր, հեռանալիս չանիծե՜ս... ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄեծ նշանակություն  ունի՝ ով  եւ ինչպիսի մոտեցումներով  կծրագրի վարչապետի միասնական թեկնածուի հարցը. ՀարությունյանԲռնությունը` որպես քաղաքական մեխանիզմԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՈՒ ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ ՉԳՆԱՑ ԲԱՔՈՒԻՆՉ ՀՈՒՇԵՑ ՌԴ ԴԵՍՊԱՆԸ ՆԻԿՈԼԻՆ՝ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ«Ինտեր»-«Բարսելոնա». Մեկնարկային կազմեր Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար կառավարությունը գաղտնի կետով որոշում է ընդունել․ լրագրող
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top