Քնի պակասը բարձրացնում է մի շարք վտանգավոր հիվանդությունների զարգացման հավանականությունը. հետազոտություն
Հասարակություն
Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, որ օրական հինգ ժամից պակաս քնելը բարձրացնում է բազմաթիվ հիվանդությունների, այդ թվում՝ քրոնիկ ախտաբանությունների զարգացման հավանականությունը։ Գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS: Medicine ամսագրում:
Հետազոտությանը մասնակցել է 50-70 տարեկան 8 հազար կամավոր։ Մասնակիցների առողջական վիճակին ու սովորություններին մասնագետները հետևել են 25 տարի։
Գիտական աշխատանքի ընթացքում գիտնականները պարզել են, որ օրական 5 ժամից պակաս քնող մարդկանց մոտ սրտի հիվանդությունների, քաղցկեղի ու շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը 20%-ով ավելի բարձր է լինում, քան նրանց մոտ, ովքեր օրական 7 ժամից ավելի են քնում: Բացի այդ, հետազոտությունը ցույց է տվել,որ 50 տարեկանից բարձր այն կամավորների մոտ, որոնք օրական 5 ժամից պակաս են քնում, միանգամից երկու կամ ավելի քրոնիկ հիվանդության զարգացման հավանականությունը բարձրանում է 30-40%-ով, իսկ քրոնիկ հիվանդությունների հետևանքով մահվան հավանականությունը՝ 25%-ով։