Օդի որակի բարելավումը նվազեցնում է թուլամտության զարգացման հավանականությունը
Հասարակություն
Օդի որակի բարելավումը կարող է բարելավել նաև կոգնիտիվ գործառույթներն ու նվազեցնել թուլամտության զարգացման վտանգը: Գիտնականները նման եզրահանգման են եկել մի քանի հետազոտությունից հետո, որոնց արդյունքները ներկայացվել են Ալցհեյմերի միջազգային համաժողով 2021-ի շրջանակներում:
Նախկինում արված հետազոտություններն ախտոտված օդի տևական ազդեցությունը կապում էին Ալցհեյմերի հիվանդության հետ կապված վահանիկների ազդեցության հետ, սակայն ներկայիս հետազոտություններն առաջինն են, որոնք ապացուցում են, որ օդի աղտոտվածության մակարդակի նվազեցումը՝ դրանում վառելիքի այրման հետևանքով առաջացած վնասակար տարրերի ու մանր մասնիկների մակարդակի նվազեցումը կապված է թուլամտության ու Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականության նվազման հետ:
Հետազոտությունները ցույց են տվել, որ 10 տարի շարունակ օդում մանր կոշտ մասնիկների (PM2,5) ու երթևեկությամբ պայմանավորված աղտոտող նյութերի (NO2) մակարդակների նվազեցումը 10 տոկոսով հանգեցնում է թուլամտության մակարդակի նվազեցման 14 տոկոսով և 26 տոկոսով համապատասխանաբար: Ընդ որում՝ այս փոփոխությունները նկատվել են կանանց մոտ:
ԱՄՆ-ում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աղտոտված օդի տևական ազդեցությունը կապված է արյան մեջ բետա-ամիլոիդների բարձր մակարդակի հետ, ինչն էլ վկայում է օդի որակի ու գլխուղեղի՝ Ալցհեյմերի հիվանդության մասին վկայող ֆիզիկական փոփոխությունների միջև կապի առկայության մասին:
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru