Կարմիր մսի գործածությունը կարող է կործանարար լինել սրտանոթային համակարգի համար․ գիտնականներ
Հասարակություն
Բրիտանացի գիտնականների` ավելի քան 200 հազար մարդու մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ մեծ քանակությամբ երշիկեղենի ու առհասարակ կարմիր մսի գործածությունը վատթարացում է սրտամկանի աշխատանքը։ Նախկինում անցկացված հետազոտությունները նույնպես վկայում էին կարմիր մսի ու գլխուղեղի կաթվածի և սրտամկանի ինֆարկտի միջև եղած կապի մասին, սակայն այժմ գիտնականներին առաջին անգամ հաջողվել է դիտարկել մսամթերքի ու սրտի ցուցանիշների միջև ասոցիացիան սքանավորման միջոցով ստացված տարբեր պատկերների վրա։
Տվյալ մեթոդի գործածությունը թույլ է տվել ավելի լավ հասկանալ այն գործընթացները, որոնք կապում են այս մթերքը գլխուղեղի կաթվածի և սրտամկանի ինֆարկտի դեպքերի հետ։ Գիտնականները վերլուծել են սրտամկանի փոփոխությունների երեք տեսակ, որոնք կարելի է գնահատել ժամանակակից դիագնոստիկ սարքավորումների միջոցով։ Այս հետազոտությունները ներառել են շուրջ 20 հազար մարդ, որոնք տարբեր կերպ էի վերաբերում կարմիր մսի գործածությանը։
Հետազոտության հեղինակները պարզել են, որ երշիկեղենի տարբեր տեսակների նկատմամբ սերը վատթարացում է սրտամկանի վիճակը, ինչը վիզուալ տեսանելի էր լինում սքանավորման միջոցով ստացված տարբեր պատկերների վրա։ Այսպիսով` սննդակարգում մսամթերքի առավել մեծ քանակություն ներառած բուժառուների մոտ նկատվում էր սրտի փորոքների փոքրացում և ավելի հաճախ էր ախտորոշվում զարկերակների կարծրացնում։ Ընդ որում` ի տարբերություն մսի գործածության, յուղոտ ձկնատեսակների գործունեությունը բարելավում էր սրտամկանի աշխատանքն ու նպաստում զարկերակների ճկունության պահպանմանը։