Օրեր առաջ, այսօր այլեւս նախկին, ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ ժամանակավորապես կասեցնում է ՔՊ-ին անդամակցությունը: ՍԱկայն ժամեր անց հանդես եկել շպառգալկայով, թե փոշմանել է իր այդ որոշման համար: Մասնավորապես, Պատգամավոր Հակոբ Ասլանյանը միամտորեն տեղադրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի կողմից իրեն ուղարկված «հուշող» տեքստը՝ հայտարարելով, որ փոշմանել է ու չի հեռանում ՔՊ-ից։
Հանրության համար առնվազն զարմանալի էր, որ Ասլանյանը տեղադրել է այն նամակագրությունը, որտեղ երևում է, թե ով է իրեն այդ տեքստը «հուշել» տեղադրել է նույն նամակագրությունը կտրելով ուղարկողի անունը։
Բայց, ահա «Իրավունքին» բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել այդ «միամիտ» նամակագրությունից: Մասնավորապես, Ասլանյանի մտերիմները փաստում են, որ պատգամավորը ամենեւին պատահական չէ իր էջում զղջման տեքստ հրապարակել եւ հատուկ նշել, թե ով է դա ուղարկել: Ըստ նույն լուրերի, իր առաջինն հայտարարությունից ընդամենը րոպեներ հետ սկսվել է ՔՊ-ականների կողմից` պատգամավորի հոշոտման գործընթացը: Նրան տարբեր ձեւերով սկսել են հասկացնել, որ դու այլեւս «տրուպ ես» եւ, շատ թանկ ես վճարելու նման հայտարարության համար: Ասում են այն աստիճան են վերջինիս վախեցրել, նա անգամ մի քանի անգամ վատացել օրվա մեջ:
Իսկ շպառգալկայով տեքստը, նրան մոտ կանգնած, աղբյուրը վստահեցնում է, որ պատգամավորը հեչ էլ միամտաբար չի հրապարակել, այլ դա հրապարակել, որպեսզի ի ցույց դնի, թե ինչ կարգի ճնշումների է ենթարկվում, որ անգամ պատրաստի զղջման տեքստեր են ուղարկում, որպեսզի չենթարկվող պատգամավորները ուշքի գան:
Սեփ. լրատվություն