Ադրբեջանի հետ պետք է աշխատել, Բաքվի հետ հանձնաժողովի շրջանակում նոր հանդիպում կլինի․ Գրիգորյան
Հասարակություն
Ամուլսարի հարցով կառավարությունը զբաղվում է ինտենսիվ, «Մարտահրավերներ և հնարավորություններ՝ 2025-ին ընդառաջ» թեմայով քննարկման ժամանակ, ինչպես նաև լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Մենք ամեն ինչ անելու ենք, որ խնդիրը լուծվի ու ունենանք այն ներդրողին, որի մասին պետք է երազենք, եթե ուզում ենք ունենալ հանքարդյունաբերության ոլորտ»,- ասաց նա։
«Մյուս հանդիպման ամսաթվի վերաբերյալ դեռ պայմանավորվածություն չունենք, բայց ես կարծում եմ, որ մոտ ժամանակներում հանդիպում կլինի, որովհետև կանոնակարգի քննարկման ու հաստատման փուլերում եղել է պայմանավորվածություն, որ կանոնակարգի ուժի մեջ մտնելուց հետո, այո, պետք է հանդիպել ու շարունակել աշխատանքները»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։