Գազպրոմը բնակիչներին բարձրախոսով է ի ֆորմացիա տալիս
Հասարակություն
Խայտառակ իրավիճակ Ավանի Ծառավ աղբյուր թաղամասում։ Երեկվանից անջատված է թաղամասի գազամատակարարումը: Գազպրոմ Արմենիա ՓԲԸ ի կայքում որևէ հաղորդում չկա։ Հնարավոր չէ պարզել թե ինչ է պատահել նաեւ հեռախոսով։ Առավոտյան թաղամասում շրջում էր բարձրախոսով մեքենա եւ արթնացնում բնակիչներին իր աղմուկով, ինչ-որ բան էր հայտարարում գազի հետ կապված, սակայն այն պարզ չէր լսվում։ Մի խոսքով գազային նախատոնական տհաճ անակնկալ բնակիչներին։