2 նոր մանկապարտեզ, մեկ բժշկական կենտրոն, ասֆալտապատ փողոցներ. 2025թ.-ը Արթիկի համար լի է գեղեցիկ անակնկալներով
Հասարակություն
Ի՞նչ սպասումներով է պատրաստվում դիմավորել Նոր տարին եւ ի՞նչ արդյունքներով է ճանապարհում անցնող տարին Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքը, «Իրավունքը» հետաքրքրվել է համայնքապետարանից։ Ըստ այդմ.
- 2024թվականը աշխատանքների եւ ծրագրերի իրականացման տեսակետից արգասաբեր էր Արթիկ համայնքի համար։ Անցնող տարում պետական, սուբվենցիոն եւհամայնքային միջոցներով վերանորոգվել են մանկապարտեզներ, դպրոցներ, մշակութային տներ ասֆալտապատվել են փողոցներ, մայթեր՝ իրենց կահավորանքով: Ընդլայնվել էլ լուսավորության, գազատարի, ոռոգման, խմելու ջրի ցանցերը: Ձեռք են բերվել տեխնիկա-սարքավորումներ, հիմնանորոգվել են 17 բազմաբնակարանշենքի տանիքներ, համայնքային մի շարք ենթակառուցվածքների բարեկարգման աշխատանքներ են կատարվել։
Թե ի՞նչ սպասել արդեն գալիք 2025թ.-ին համայնքապետարանից ուշագրավ փակագծեր բացեցին.
- 2025թ.-ը եւս միտված է լինելու համայնքի զարգացմանը եւ նոր ենթակառուցվածքների հիմնմանը։ Ունենալու
ենք բոլորովին նոր հիմնվող 2 մանկապարտեզ Արեւշատում եւ Արթիկում, հիմնանորոգվելու են Արթիկի թիվ 2, Հառիճի, Փոքր Մանթաշի եւ Մեծ Մանթաշի մանկապարտեզները, հիմնանորոգվելու են թվով հինգ դպրոցներ, կառուցվելու է մեկ բժշկական կենտրոն: Բարեկարգման ծրագրերի մեջ ներառված են Տ. Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնը, գեղարվեստի դպրոցը(նկարչականը), Մանուշյանի անվանգեղագիտական դաստիարակության կենտրոնը, Անուշավան գյուղի մարզադահլիճը։
Բացի այդ , 26 բազմաբնակարններ ընդգրկված ենտանիքների հիմնանորգման ծրագրում, ձեռքեն բերվելու 2 նոր աղբատար մեքենաններ եւժամանակակից աղբատարներ, սալապատվելու եւ ասֆալապատվելու են փողոցներ, որոնց թվում Արթիկի Բաղրամյան փողոցը։