Դեկտեմբերի 25֊ին Տարոն Անդրեասյանը կդառնար 31 տարեկան
Հասարակություն
Դեկտեմբերի 25-ը, Արցախյան 44֊օրյա ահաբեկչական պատերազմի անմահ հերոս, ծնունդով Արարատի մարզի Մխչյան գյուղից ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ծննդյան օրն է, կդառնար 31 տարեկան։ Նրա հուշարձանին են այցելել հարազատներ, ընկերներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։ Նրա հարազատը, Iravunk. com -ի հետ զրույցում խորը ցավը սրտում նշեց.
- Տարոնը ՌԴ ֊ում էր գտնվում, հենց լսել է պատերազմի բոթը, վերադարձել է Հայաստան ու միանգամից կամավորագրվել հայրենիքի պաշտպանությանը և իր ինքնազոհությամբ վերահաստատել Նժդեհյան հետևյալ պատգամը. «Մեռիր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ, ահա իմ դավանած հայրենասիրությունը։ Տարոնը շատ բարի էր, կամեցող, բոլորին հասնող։ Նա հայտնի տեսանյութի այն տղան է, ով խիզախորեն միայնակ կանգնած էր տասնյակ ադրբեջանցիների դեմ դիմաց, որոնք նրան առաջարկում էին գերի հանձնվել, խոստանալով որևէ երրորդ երկիր փոխանցել, վստահեցրել են թե չէ սպանի, չեն ծեծի։ Սակայն, Տարոնը չի հանձնվել, նա հայրիկին է զանգել ու ասել, որ շրջափակման մեջ է ընկել ու չի հանձնվի, նռնակով կպայթեցնի։ Նա չի հանձնվել ինքնաձիգը ադրբեջանցիների ուղղությամբ է պահել ու կրակել ու անմահացել։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ։ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ....
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ




