Ասատրյանների ընտանիքը շարունակում է ակտիվություն ցուցաբերել սոցիալական հարթակներում։ Նրանք գրեթե ամենօրյա ռեժիմով տոնախմբությունների ու խնջույքների  մասնակից են ու հենց այդ կադրերով էլ կիսվում են հետևորդների հետ։

Օրեր առաջ հայտնել ենք, որ Սյուզին ակտիվորեն պատրաստվում է Ամանորին: Նրա մի հրապարակման մեջ երևում էր, թե որքան շքեղ է իր տոնածառը, դե իսկ մյուս հրապարակման մեջ երևում էր, որ երգչի դուստրը ամանորյա նվերներ է գնել:

Սակայն այս անգամ նրա հրապարակումը սովորականից տարբեր է և ոչ այնքան ուրախ: Արտաշի դուստրն իր սթորի բաժնում լուսանկար է հրապարակել, որտեղ ինքը պատրաստում է խոհանոցում: Ինչպես Սյուզին է նշել`դեպրեսիայի պահին է:

Նյութի աղբյուր` https://starnews.am/292890007262/?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR0K3IkHG5zbw3sf-NZpudFHCi23-OgoyC_eRVJHZwFrLHyhV9_Gowdr1u0_aem_AVm3RhHp2EPk6rvCupig5A