Մանսա Մուսա՝ աշխարհի երեսին երբևէ ապրած ամենահարուստ մարդը
Հասարակություն
Համաձայն Forbes ամսագրի, աշխարհի ամենահարուստ մարդը՝ Ջեֆ Բեզոսն է՝ Amazon ընկերության հիմնադիրը: Նրա կարողությունը գնահատվում է 131 միլիարդ ԱՄՆ դոլար:
Սակայն Ջեֆ Բեզոսը մարդկության պատմության ամենահարուստ մարդը չէ: Այդ տիտղոսը պատկանում է Մանսա Մուսային՝ Միջնադարյան Մալիի տիրակալին:
Մանսա Մուսան ծնվել է 1280 թվականին տիրակալի ընտանիքում: Նրա եղբայրը՝ Մանսա Աբու-Բակրը եղել է կայսրության տիրակալ մինչև 1312 թվական, բայց հետո նա հրաժարվել է գահից հանուն Ատլանտյան օվկիանոսով արշավի, որից էլ այդպես էլ չի վերադարձել:
Իշխանությունը անցնում է Մանսա Մուսայի ձեռքը: Նրա տիրակալության ժամանակ Մալի պետությունը չափսերով զգալիորեն մեծանում է: Նա գրավել է 24 քաղաք, այդ թվում՝ Տիմբուկտուն:
Մալի կայսրության մասին աշխարհն իմացավ այն բանից հետո, երբ Մանսա Մուսան, խորը հավատացյալ մահմեդական, որոշեց ուխտագնացություն կատարել դեպի Մեքքա՝ անցնելով Սահարա անապատն ու Եգիպտոսը:
Պատմաբանների տեղեկություններով, նա լքեց Մալին 60 հազար մարդուց բաղկացած քարավանով:
Նա իր հետ վերցրեց ամբողջ արքունիքը, պալատականներին, գրիտերին (պատմիչներ), առևտրականներին, ուխտակ վարորդներին և 12 հազար ստրուկ և նաև այծերի ու ոչխարների հսկա հոտ, որպես կերակուր: