Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ) Քեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցում Շտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոց Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. Իգիթյան Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետ Ալիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուր Վլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ) Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ) Փաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպված Ռուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամ

Ալիևը հստակ խնդիր ունի՝ թույլ չտալու Արևմուտքի ներկայացվածությունը մեր տարածաշրջանում. Տաթևիկ Հայրապետյան

Հասարակություն

Ալիևը հստակ խնդիր ունի՝ թույլ չտալու Արևմուտքի ներկայացվածությունը մեր տարածաշրջանում:  Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Ալիևը տարին միշտ մեկնարկում է ծավալուն ելույթով։ Վերջին երկու տարիներին՝ 2023-ին ու 2024-ին, նա խոսել էր հունվարի 10-ին, մոտ երկու ժամ։ Այս անգամ խոսել է երեք ժամ ու մի երկու օր շուտ։ Այս ելույթի որոշ հատվածներ շատ ակտիվ են քննարկվել մեր մեդիա տիրույթում՝ անթաքույց սպառնալիքների պատճառով։ Բայց անկեղծորեն ասեմ՝ մեր դեմ ուղղված բոլոր սպառնալիքները այս կամ այն չափաբաժնով վաղուց արդեն հնչել են թե՛ Ալիևի, թե՛ այլ պաշտոնյաների, և՛ թե իրենց հեռուստաալիքների միջոցով։ Տեսնողը տեսել է, չտեսնողն էլ չտեսնելու է տվել, բայց դրանից իրողությունները չեն փոխվել։

Այդուհանդերձ, այս ելույթը, ավելի ճիշտ՝ հարցուպատասխանը, պարունակում է մի քանի ուշագրավ հայտարարություններ։ Սա ուղղված չէր միայն մեր դեմ, սա ելույթ էր՝ ընդդեմ ԱՄՆ ներկայիս վարչակազմի, որոնց Ալիևը կոչում է «սորոսական», ընդդեմ Ֆրանսիայի, Կանադայի, հատկապես հրաժարական տված վարչապետի, ընդդեմ ԵՄ որոշ երկրների, որոնք դիտորդական քաղաքացիական առաքելություն են իրականացնում ՀՀ-ում, ի վերջո՝ նաև ընդդեմ Իրանի։ Ռուսաստանի հարցում, Ալիևն ավելի զգուշավոր էր։ Ես կներկայացնեմ հատվածներ, որոնք մեր մամուլում տեղ չեն գտել։

Այսպես, Ֆրանսիային անդրադառնալիս նա նշում է․ «Իսլամաֆոբիան և այլատյացությունը, ընդհանուր առմամբ, ֆրանսիական քաղաքական դասի բնորոշ գծերն են։ Եվ ոչ միայն դա։ Ի դեպ, հակասեմիտիզմը նույնպես հայտնի է բոլորին։ Գումարած, կա հայկական ազդեցություն, հայկական լոբբին, և բոլորն ուզում են ներկայանալ հայկական համայնքների առջև և ինչ-որ դիվիդենտներ ստանալ թե՛ հիմա, թե՛ ապագայում․․․Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք ազդանշաններ ենք ստանում Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչներից՝ կապ հաստատելու համար։ Հիշում եմ, որ դրանք եղել են երեք-չորս տարբեր անձանցից, և մեր պատասխանը միշտ եղել է՝ «պատրաստ ենք»։ Այո, մենք այսօր պատրաստ ենք, բայց ոչ մի տեղ չենք գնալու՝ ոչ Փարիզ, ոչ Բրյուսել։ Եթե ​​մեզ հետ հանդիպելու կարիք ունեք, կարող եք մեզ հետ հանդիպել այստեղ՝ Բաքվում։ Բայց ինչ-որ փուլում կրկին վակուում է ու լռություն է առաջացել․․․Գլխավորն այն է, որ նրանք մեզ ձեռք չտան, չխառնվեն մեր գործերին և չխառնվեն Հարավային Կովկասի գործերին։ Սա արդեն պահանջ է, որը մենք բավականին հստակ ձևակերպում ենք»։

Այսինքն՝ Ալիևը հստակ խնդիր ունի՝ թույլ չտալու Արևմուտքի ներկայացվածությունը մեր տարածաշրջանում։

Իրանի մասին խոսելիս, տարբեր այլ դրվագների հետ մեկտեղ Ալիևը նաև ակնարկում է, որ Իրանի հոգևոր առաջնորդից ներողություն է ակնկալում․ «Ինչ վերաբերում է գավառական մոլլայի՝ ատելությամբ լցված վերաբերմունքին մեր նկատմամբ, ապա սա առաջին անգամը չէ։ Արդաբիլ քաղաքի այդ մոլլան բազմիցս վիրավորական արտահայտություններ է արել Ադրբեջանի, ադրբեջանցի ժողովրդի, այդ թվում՝ իմ հասցեին։ Այստեղ հարցն այն է, թե ինչպիսին է իրեն այդ պաշտոնում նշանակած անձի վերաբերմունքը այդ հարցում։ Չէ՞ որ նա ինքնուրույն չի եկել այնտեղ նստել։ Մենք շատ լավ գիտենք, թե ով է նրան նշանակել։ Ինչպիսի՞ն է նրա արձագանքը, սատարո՞ւմ է, թե՞ ոչ, և ո՞վ է ներողություն խնդրելու Ադրբեջանից։ Ներողություն կխնդրե՞ն, թե՞ ոչ։ Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ արտահայտված ափսոսանքը բավարար չէ։ Բացահայտ վիրավորանք եղավ՝ և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի նախագահներին, մեր ժողովուրդներին, և՛ պաշտոնական միջոցառման ուղիղ եթերի ժամանակ։ Եվ միայն ափսոսա՞նք: Սա, իհարկե, անընդունելի է։ Ուստի կարծում ենք, որ գավառական մոլլան պետք է պատժվի։ Նրան առնվազն պետք է ազատել զբաղեցրած պաշտոնից և ստիպել ներողություն խնդրել Ադրբեջանից․․․»։

ԱՄՆ-ին ներկայիս վարչակազմին Ալիևը փաստորեն կարգում է որպես «սորոսական»։ Դրա հետ մեկտեղ նա նշում է․ «Բայդենի վարչակազմի հիմնական սխալն Ադրբեջանի հարցում այն ​​էր, որ նա ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները վերածեց հայ-ամերիկյան հարաբերությունների զոհի։ Այսինքն՝ նրանք Ադրբեջանին մոտեցան Հայաստան-Ադրբեջան կամ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների տեսանկյունից, և մինչ այդ ձեռք բերված լավ արդյունքները ստվերվեցին, ինչը առաջին կետն է։ Երկրորդ՝ նրանք անարդար կեցվածք դրսևորեցին Ադրբեջանի նկատմամբ, մասնավորապես՝ Ղարաբաղի հարցում, և դա և՛ անարդար էր, և՛ երկակի ստանդարտների վրա հիմնված դիրքորոշում.․․»։

Իմ կողմից հիշեցնեմ, որ հենց ՀՀ իշխանություններն օգնեցին Ալիևին դուրս մղել բոլոր, այդ թվում՝ արևմտյան միջնորդներին Հայաստան-Ադրբեջան գործընթացից»,- գրել է նա։






Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Քեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվածՌուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններինԱմոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ Մելքոնյան«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ է ՊՍԺ-ն է. OptaԵրկխոսության մեջ ենք, եթե Տիկնիզյանի Եվրոպա տրանսֆերը կայանա, ակումբը կհայտարարի դրա մասին. գործակալՎիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում. կան վիրավորներԱբսուրդ է, որ թաղապետարանում խուլիգանական վարքագիծը կապում են Կրեմլի հետ. Աննա ԳրիգորյանԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տան տանիքը․ ՀՀ ՊՆ (լուսանկարներ)Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասինՀնդկաստանն Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա արգելք է դրել. Պակիստանի դեսպանՓաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներինՊուշկինի անվան դպրոցում առավոտից դասադուլ է Բայդենի «դիմակը պատռվել է»․ PoliticoԱրմեն Գրիգորյանը կմեկնի ՀնդկաստանՊուտինը չի շնորհավորել ԹրամփինՀանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանին 3 օր ժամանակ են տվելՀունիսի 3-ից օգոստոսի 22-ը վարժական հավաքներ կանցկացվենՀՐԱՏԱՊ. Դեպքը կրիմինալ էԱմեն ինչ անելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլինի. Հակոբ Ասլանյան (տեսանյութ)«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելինԱղոթեք այդ կնոջ եւ երեխայի համար, քանզի Ձեր պատճառով կարող է նա այլեւս եկեղեցի չգնալՉպետք է բացառել քրեական օրենսգրքով նախատեսված ցանկացած հանցագործություն. երեխայի վաճառք, առևանգում, օրգանների վաճառք. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱրյունոտ ռակիրովկաներ են գծվել, ժամացույցը վերջին պտույտն է գործում. Զգուշացնում է հայտնի էքստրասենսըՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X սոցիալական ցանցում գրել է, որ Ուկրաինան վտանգ է ներկայացնում Եվրամիության գյուղատնտեսության համար։ Հունգարիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ մշակության համար պիտանի եվրոպական հողերի 40%-ը գտնվում է Ուկրաինայի վերահՓաշինյանը լուծարեց Գավառի մանկատունըԹրամփը ստիպված է եղել կատարել կնոջ պարտականություններըՀնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումըԼեհաստանը հրաժարվել Է Գերմանիայից փոխհատուցում պահանջել․ Do RzeczyՊուտինը շնորհավորել է ՀայաստանինԵրախտագիտությո´ւն ազատության և անկախության պայքարի մարտիկներին. Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել ԵռաբլուրումՄի ելույթի ժամանակ 3 անգամ ինքն իրեն հերքում է. Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանի ելույթի մասին (տեսանյութ)Լուկաշենկոն խոստովանել է՝ «մի քիչ երկար մնաց իշխանության ղեկին»Տո Ռուսաստանից էլ պետք է փող բերենք, ամեն տեղից էլ պետք է բերենք. Ալեն ՍիմոնյանՄեր հաղթանակները մեզանից չեն խլի. Պրոֆեոր Չարչյանը օրվա խորհրդի մասինԱրթուր Չախոյանը մանրամասներ է ներկայացնում ծեծկռտուքից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top