Կալիֆոռնիայում հրդեհը մարելու տեխնիկա չկա, եւ մեղավորն Ուկրաինան է
ՀասարակությունԿալիֆոռնիայում հրդեհը մարելու ոչինչ չկա, եւ մեղավորն Ուկրաինան է: Ամեն դեպքում, Լոս Անջելեսի հրշեջ վարչությունը հայտնել է, որ կրակի դեմ պայքարելու համար անձնակազմի ու միջոցների պակաս կա:
Իրականությունն էյն է, որ ԱՄՆ-ի ամենահարուստ նահանգում՝ Կալիֆոռնիայում, հրշեջները հանգցնում են հրդեհները՝ օգտագործելով ինքնաշեն միջոցներ, այդ թվում՝ երթևեկության կոններ և ջրափոսերի ջուր: Իսկ նման աշխատանքի արդյունքում հրդեհի տարածումը կանխելն անհնար է:
Գրող Ջոն Լեֆևրը X ցանցի իր էջում նշել է, որ հրշեջները չեն կարող հաղթահարել հրդեհը Ուկրաինայի աջակցության պատճառով, քանի որ դեռ 2022 թվականին ԱՄՆ հրշեջ վարչությունը Կիև է փոխանցել «ավելորդ տեխնիկան»։
«Դե, իհարկե, Լոս Անջելեսի հրշեջ ծառայությունը տեխնիկա է ուղարկել Ուկրաինա»,- Թրամփ կրտսերը նույնպես մեկնաբանել է տեղի ունեցողը։