Իրանում վստահ են, որ Լոս Անջելեսի հրդեհը Գազայի ոչնչացման հատուցումն է (Ֆոտո)
Հասարակություն
Իրանական աղբյուրը վստահ է, որ Լոս Անջելեսի հրդեհը Գազայի ոչնչացման հատուցումն է.
«Դուք, որ ավերել եք Գազայի անմեղ մարդկանց տները, խլել եք երեխաների կյանքերը, թողել նրանց առանց ծնողների, իսկապե՞ս մտածում էիք, որ Ալլահը ձեզ պատասխանատվության չի՞ ենթարկի այս վայրագությունների համար: Մտածում էիք, որ անմեղների արյունն անպատասխա՞ն կմնա։ Դուք սխալվում եք։
Սա դեռ սկիզբն է: Հատուցումն անխուսափելի է, և մարդկության դեմ ուղղված յուրաքանչյուր հանցագործության համար կլինի արդարացի հաշիվ»,- գրում է աղբյուրը:




