2024 թվականը պատմության ամենաշոգ տարին էր. BBC
Հասարակություն
2024 թվականը պատմության ամենաշոգ տարին էր դիտարկումների ողջ ժամանակաշրջանում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Միջին տարեկան գլոբալ ջերմաստիճանը նախորդ տարի 1850-1900 թվականների` նախաարդյունաբերական դարաշրջանի համեմատ աճել է 1,6 աստիճանով։ Սա նշանակում է, որ 2024 թվականն առաջին տարին էր, որը հաղթահարի +1,5 ℃ խորհրդանշական շեմը, մի նշաձող, որից համաշխարհային առաջնորդները խոստացել էին խուսափել 10 տարի առաջ։
Տաքացումը հիմնականում պայմանավորված է մարդու կողմից ջերմոցային գազերի արտանետումներով, որոնք դեռևս ռեկորդային մակարդակի վրա են։ Թեեւ այս վարկածը վիճարկվում է:
Տաքացման հետևանքները կարող են ներառել ավելի հաճախակի և ինտենսիվ էքստրեմալ եղանակային իրադարձություններ, ներառյալ ջերմային ալիքներն ու հորդառատ անձրևները, ինչպես նաև ծովի մակարդակի բարձրացումը և կենդանիների բազմաթիվ տեսակների կորուստը:

