Երգիչ Մհերը գաղտնի նշանադրվել է
Արխիվ 16-20
Երեկ երգիչ Մհեր Մեսրոպյանը՝ Մհերը, հանրության աչքից հեռու, նշանադրվել է: Երգչի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրներից «Իրավունքը» տեղեկացավ, որ արարողությունը տեղի է ունեցել նեղ շրջանակներում, որին ներկա են եղել միայն ընտանիքին շատ մտերիմ մարդիկ:
Այնուամենայնիվ, երգիչը, որքան էլ գաղտնի պահի իր հարսնացուին, մեզ հաջողվեց պարզել, որ հարսնացուն արվեստի բնագավառից չէ՝ մասնագիտությամբ մանկավարժ է:
Ինչեւէ, շնորհավորում ենք զույգին եւ մաղթում անսահման սեր, համատեղ կյանքում երկար ու երջանիկ տարիներ:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ