Գիտնականները հայտնաբերել են կարեւոր սպիտակուց, որն ազդում է ինքն իր դեմ իմունային համակարգի սխալ գրոհների վրա
Հասարակություն
Գիտնականները հայտնաբերել են կարեւորսպիտակուց՝ որպես պոտենցիալ թերապեւտիկթիրախ, որն ազդում է ինքն իր դեմ իմունային համակարգի սխալ գրոհների վրա, ինչը հույս էներշնչում աուտոիմունային հիվանդություններիեւ ալերգիաների բուժման համար:
«Apex1 սպիտակուցը երաշխավորում է գենոմիկայունությունը աուտոիմունհիվանդությունների մոդելներում ցիտոպատիկ T բջիջների ճակատագրի ապահովման համար», վերջերս տեղեկացվել է Journal of Clinical Research ամսագրում:
Հյուսթոնի մեթոդիստական հետազոտական ինստիտուտի Իմունակենսաբանության եւփոխպատվաստման հետազոտական կենտրոնիտնօրեն, բժշկության դոկտոր Սիան Ս. Լին հոդվածի համահեղինակն է վիրաբուժությանմեջ փոխպատվաստման իմունոլոգիայիամբիոնի դոցենտ Չժիցզյան Չժանգի հետմիասին:
Հետազոտության ընթացքում գիտնականներըպարզել են, որ Apex1 կոչվող սպիտակուցըպաշտպանում է իմունային բջիջներիբազմապատկվող ԴՆԹ-ն, որպեսզի նրանքկարողանան դառնալ «քիլեր» T-բջիջներ: Նրանքկարող են սխալմամբ հարձակվել օրգանիզմի դեմ, ինչը տեղի է ունենում աուտոիմունայինհիվանդությունների եւ ալերգիայի դեպքում:
Ցույց տալով, թե որքան կարեւոր է Apex1 սպիտակուցը կործանարար աուտոիմունային գործընթացի համար՝ հետազոտողները պարզել են, որ եթե նրանք թերապեւտիկորենթիրախավորեն սպիտակուցը քիմիականինհիբիտորներով՝ այն անջատելու կամամբողջությամբ հեռացնելու համար, դա կարողէ լինել շատ արդյունավետ միջոց իմունայինհիվանդությունները արգելակելու համար:
Երբ Apex1-ը բացակայում է, այն թույլ է տալիս T-բջիջներին վնաս պատճառել, ինչը սովորաբար նկատվում է աուտոիմունային հիվանդությունների եւ ալերգիկ ռեակցիաների ժամանակ: