Զատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասին Ռուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպան Տարադրամի փոխարժեքները մայիսի 9-ին Ով է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Ոչինչ անվերադարձ կորսված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին․ Սերժ Սարգսյան Հաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակ Աստղագուշակ մայիսի 9-ի համար Միջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբ Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Պաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂ

Իմ սիրտը միշտ Հայաստանում է, շատ մոտ ապագայում անպայման կվերադառնամ. Մոս Մովսիսյան

Մշակութային

«Իրավունք»-ի զրուցակիցը ՄՈՍ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ է, ով ոչ միայն հեղինակել է հիթ դարձած բազմաթիվ երգեր, այլեւ կատարում է դրանք անձամբ՝ վարպետորեն միաձուլելով խորը հուզականությունն ու կարեւոր ասելիքը:

«ԵՐԲ ԲԱՌԵՐՆ ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՓՈԽԱՆՑԵԼ ԻՄ ՆԵՐՍԻ ԱՊՐՈՒՄՆԵՐԸ, ԾՆՎՈՒՄ ԵՆ ԵՐԳԵՐԸ»

Ո՞ր տարիքից սկսեցիք ստեղծագործել:

Սկսել եմ ստեղծագործել դեռ մանկուց։ Այն ժամանակ իմ աշխարհը գունեղ էր, լի երեւակայությամբ ու անմեղությամբ, եւ այդ զգացմունքները շատ բնական ձեւով վերածվում էին ստեղծագործական պոռթկումների։ Սկզբում դրանք մանկական, պարզ խոսքեր ու մեղեդիներ էին, բայց արդեն այն ժամանակ հասկանում էի, որ արվեստն իմ ինքնարտահայտման գլխավոր ուղին է։ Կարող եմ ասել, որ ստեղծագործելը միշտ եղել է իմ բնական լեզուն։

Նման հուզական երգերը ինչպե՞ս են ծնվում:

Իմ երգերը ծնվում են այնպիսի պահերին, երբ բառերն այլեւս չեն կարող փոխանցել իմ ներսի ապրումները։ Դա մի գործընթաց է, երբ հոգիս, կարծես, լսելի է դառնում, ու ես միայն կատարողն եմ։ Երբեմն միտքս լուսավորվում է զգացմունքների խաչմերուկում՝ ուրախության, ցավի, երազանքների ու խենթության սահմանագծին։ Եվ այդ պահին ամեն մի նոտա, ամեն մի բառ վերածվում է անկեղծ խոստովանության։ Կարծես, ոչ թե ես եմ գրում, այլ ինչ-որ մեծ ուժ իմ ներսում ուղղորդում է ինձ։

«ԿԱՐԵՎՈՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՆԵՐԿԱՆ, ՔԱՆԶԻ ԱՅՆ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ ՄԻԱԿ ԻՍԿԱԿԱՆԸ»

«Քեզանից հետո ավելորդ է իմ հետոն»։ Ունեցե՞լ եք նման զգացողություն:

Այդ տողն իմ երգի ամենաուժեղ ու բեկումնային պահերից մեկն է։ Իրականում այն մեկ զգացողության արտացոլում չէ, այլ մի ամբողջ ապրում, որտեղ միախառնվում են սերն ու կորստի վախը, կյանքի փիլիսոփայությունն ու ինքնաճանաչման դժվարին ուղին։ Տողը ծնվել է ոչ թե կյանքի իմաստը կորցնելու զգացումից, այլ մի պահից, երբ հասկանում ես՝ որոշ մարդիկ քո կյանքում այնպիսի նշանակություն ունեն, որ նրանց բացակայությամբ ամեն ինչ անիմաստ կթվա։ Այդ տողը, սակայն, նաեւ հիշեցնում է՝ կարեւոր է գնահատել ներկան, քանզի այն է մեզ համար միակ իսկականը։

Քանի՞ երգի հեղինակ եք:

Այս պահին ունեմ 10-ից ավելի թողարկված հեղինակային երգեր եւ մի շարք չթողարկված ստեղծագործություններ, որոնք դեռ իրենց ժամանակին են սպասում։ Յուրաքանչյուր երգ՝ թողարկված, թե չթողարկված, ինձ համար մի աշխարհ է՝ լի պատմություններով, զգացմունքներով ու խորհրդավորությամբ։ Իմ երգերը կուտակում են իմ ապրումները, ներսի փոթորիկները եւ հոգեւոր որոնումները՝ դառնալով իմ ձայնը՝ ուղղված աշխարհին։ Դրանք երբեք պարզապես բառեր ու երաժշտություն չեն, դրանք ապրումներ են։

«ԲԱՐԻՆ ՀԱՂԹՈՒՄ Է ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ՄԱՐԴԻԿ ՉԵՆ ԿՈՐՑՆՈՒՄ ԻՐԵՆՑ ՀԱՎԱՏԸ»

Ձեզ դո՞ւր է գալիս ներկայիս երգարվեստը:

Չնայած իմ ճաշակը շատ հաճախ հակված է ավելի հին ժամանակների արվեստին ու երաժշտությանը՝ դասական վարպետներին ու անկեղծ կատարումներին, չեմ կարող ժխտել, որ այսօր էլ կան ստեղծագործողներ, ովքեր իրենց բարձրաճաշակ աշխատանքով ոգեւորում են։ Բացի այդ, ներկայում երաժշտություն ստեղծելը շատ ավելի հասանելի է դարձել, ինչը մի կողմից հիանալի է, բայց նաեւ արվեստի դաշտ ներմուծում է որոշակի անգրագիտության հոսք։ Այնուամենայնիվ, ես հավատում եմ, որ իսկական արվեստը միշտ կգտնի իր ուղին եւ կպահպանի իր խորությունը։

Հավատո՞ւմ եք, որ բարին վերջապես կհաղթի չարին, թե՞ դա միայն հեքիաթներում է լինում:

— Հավատում եմ, որ բարին միշտ հաղթում է, բայց դրա հաղթանակը չի լինում հեշտ, կամ ակնթարթային։ Այն ընթացք է, որը պահանջում է ուժ, համբերություն ու մաքառում։ Բարին հաղթում է այնտեղ, որտեղ մարդիկ չեն կորցնում իրենց հավատը եւ շարունակում են ընտրել սիրո, լույսի ու հույսի ճանապարհը՝ նույնիսկ մթության մեջ։ Գուցե դա հեքիաթ է թվում, բայց չէ՞ որ հենց հեքիաթները սովորեցնում են հավատալ անհնարինին։

«ԱՇԽԱՏՈՒՄ ԵՄ ԻՆՔՍ ԻՆՁ, ԻՄ ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ԻՄ ԷՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՎՐԱ»

Իսկ ի՞նչ ծրագրեր ունեք ապագայում՝ նոր երգեր, նոր տեսահոլովակներ սպասե՞նք:

Հիմա ես գտնվում եմ մի փուլում, երբ աշխատում եմ ինքս ինձ վրա, իմ արվեստի եւ իմ էության կատարելագործման վրա։ Դա ճանապարհ է, որը ինձ կկոփի, որպեսզի մոտ ապագայում բեմ բարձրանամ արդեն որպես կայացած, փայլող աստղ։ Առջեւում շատ նորություններ կան, նոր երգեր ու գեղեցիկ տեսահոլովակներ։ Ես լի եմ ստեղծագործական գաղափարներով, եւ իմ հանդիսատեսը կարող է սպասել նոր ու անկեղծ աշխատանքների, որոնք անպայման կհասցնեն իրենց հոգու ամենախորը տեղերը։

Մենք գիտենք, որ Դուք այս պահին Հայաստանում չեք: Ե՞րբ եք վերադառնալու հայրենիք:

Այս պահին գտնվում եմ արտերկրում, որտեղ ժամանակս տրամադրում եմ ինքնազարգացմանը, ստեղծագործական նորությունների վրա աշխատելուն եւ նոր փորձառություններ ձեռք բերելուն։ Ամեն ինչ անում եմ, որպեսզի երբ վերադառնամ հայրենիք, իմ հանդիսատեսին ներկայացնեմ ավելի հասուն ու հետաքրքիր աշխատանքներ։ Իմ սիրտը միշտ Հայաստանում է, եւ շատ մոտ ապագայում անպայման կվերադառնամ՝ իմ նոր ծրագրերով եւ էներգիայով կիսվելու համար։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 






Զատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասինՌուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպանՏարադրամի փոխարժեքները մայիսի 9-ինՈվ է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակՈչինչ անվերադարձ կորսված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին․ Սերժ ՍարգսյանՀաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակԱստղագուշակ մայիսի 9-ի համարՄիջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՊաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂՌուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Հայտնի վիրաբույժը նոր կլինիկա է հիմնել, նրա նոր հասցեն է. Երեւան բկ, 6-րդ հարկՔեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվածՌուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններինԱմոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ Մելքոնյան«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ է ՊՍԺ-ն է. OptaԵրկխոսության մեջ ենք, եթե Տիկնիզյանի Եվրոպա տրանսֆերը կայանա, ակումբը կհայտարարի դրա մասին. գործակալՎիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում. կան վիրավորներԱբսուրդ է, որ թաղապետարանում խուլիգանական վարքագիծը կապում են Կրեմլի հետ. Աննա ԳրիգորյանԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տան տանիքը․ ՀՀ ՊՆ (լուսանկարներ)Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասինՀնդկաստանն Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա արգելք է դրել. Պակիստանի դեսպանՓաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներինՊուշկինի անվան դպրոցում առավոտից դասադուլ է Բայդենի «դիմակը պատռվել է»․ PoliticoԱրմեն Գրիգորյանը կմեկնի ՀնդկաստանՊուտինը չի շնորհավորել ԹրամփինՀանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանին 3 օր ժամանակ են տվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top