Պայթյուն է որոտացել Չինաստանի Շենյան քաղաքի սննդի շուկայում (Տեսանյութ)
ՀասարակությունՊայթյուն է որոտացել Չինաստանի Շենյան քաղաքի սննդի շուկայում
Երեք մարդ զոհվել է, ավելի քան 30-ը՝ վիրավորվել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Ներկա պահին միջադեպի տարածքում փակ են ճանապարհներն ու փողոցները, դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմիններն ու արտակարգ իրավիճակների ծառայությունները։
Ողբերգության պատճառներից մեկը կարող էր լինել մարտկոցի պայթյունը, ենթադրում են չինական լրատվամիջոցները։