Ավելի լավ է խմել ծորակի ջուրը, քան գնել սուպերմարկետում
Հասարակություն
Ռուսաստանյան լրատվական աղբյուրները նշում են, որ ռուսաստանյան գերատեսչությունը, որը ստուգում է ապրանքների որակը (ռոսկաչեստվո) կատարել է ոչ գազավորված խմելու ջրի հետազոտություն: Պարզվում է, որ չի կարելի վերցնել վաճառափեղկից առաջին պատահած խմելու ջուրը եւ գնել այն: Ըստ վերոհիշյալ հրապարակման մի շարք ռուսական արտադրության եւ մեկ հայկական արտադրության ջրերում հայտնաբերվել են վնասակար տարրեր: Ռուսականներից այդ ցուցակում են «Առխիզը», «Էլբրուսը» եւ այլն:
Հայկական արտադրության ջուրը «Ապարան»-ն է, որի մեջ հայտնաբերվել են սիլիկատներ: