Քեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցում Շտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոց Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. Իգիթյան Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ մոտ աջակողմյան պահպանողական շրջանակների հետ Ալիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուր Վլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ) Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ) Փաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպված Ռուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամ Կարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը հանդես են ելույթներով

Հասարակություն

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն: ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությամբ նախ տեղի է ունեցել քայլերթ, որից հետո հանդիսավոր նիստ՝ ԶՈՒ բարձրագույն սպայակազմի մասնակցությամբ:

Նիկոլ Փաշինյանը և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդես են ելույթներով: Իր խոսքում Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Հայաստանին Հանրապետության պաշտպանության հարգելի՛ նախարար,
Զինված ուժերի գլխավոր շտաբի հարգելի՛ պետ, նախարարի տեղակալներ,
Պարոնայք գեներալներ և սպաներ, տիկնայք և պարոնայք զինծառայողներ,
Հարգելի ներկաներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության բանակի ձևավորման 33-րդ տարեդարձի առիթով և ուզում եմ նախ և առաջ շնորհակալություն հայտնել ձեզ՝ ներկաներիդ և բացակայող բոլոր մեր զինծառայողներին, Հայաստանի Հանրապետությանը մատուցած ձեր ծառայության համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ընտանիքների բոլոր անդամներին, ովքեր ձեզ քաջալերում են, որպեսզի այս դժվար առաքելությունն իրականացնեք պատվով և անմնացորդ: Իմ ընկալմամբ, ձեր ընտանիքների անդամները ձեզ հավասար ծառայում են՝ անկախ նրանից կրում են զինվորական համազգեստ, թե ոչ, և նրանց այդ ծառայությունը մեծ գնահատանքի է արժանի նույնպես:

Այսօր մենք խոնարհվում և ծնկի ենք գալիս մեր բոլոր նահատակների առաջ: Եվ մենք ամեն անգամ պետք է վերադառնանք այն հարցին, թե ի վերջո ո՞րն է մեր նահատակների հիշատակը հարգելու ամենաուղիղ և ամենաճիշտ տարբերակը: Այս հարցի պատասխանը ես մի քանի անգամ առաջարկել եմ և համոզված եմ այդ պատասխանում՝ դա զարգացած, բարեկեցիկ, անվտանգ, ազատ և երջանիկ Հայաստանի Հանրապետությունն է: Ավելի փառավոր հուշարձան մեր նահատակներին չի կարող լինել, ու մենք մեր նահատակներին, նրանց հիշատակը հարգելու մեր ձևերին էլ պետք է անդրադառնանք:

Ես ներողություն եմ խնդրում մի փոքր շեղվելու համար, բայց երեկ մենք ներկա էինք մի շատ կարևոր բժշկական հաստատության բացման արարողությանը, որը բացի պետական բյուջեից, ֆինանսավորվել էր նաև մի հիմնադրամի կողմից, որը սփյուռքահայ ընտանիքը ստեղծել է իր նախնիներին հարգելու, նրանց հիշատակը հավերժացնելու համար: Ես համոզված եմ, իհարկե, որ նրանք այս ընթացքում նաև իրենց նախնիների հուշարձաններ են ֆինանսավորել, որը շատ կարևոր, մեր ավանդույթի համար էական արարողություն է, բայց մի ինչ-որ պահից նրանք որոշել են հիշատակը հարգելու և հավերժացնելու, կենսական, կյանքի շարունակականությունն ապահովող, մարդկանց ծառայող ներդրումներ անել:

Եվ ես կարծում եմ, որ մենք ավելի ու ավելի մեծ շեշտ պետք է դնենք մեր ոչ միայն նահատակների, այլև մեր զինծառայողների վաստակը գնահատելու համար, որովհետև, ի վերջո, նպատակը՝ և՛ նահատակների, և՛ բանակի, Հայաստանի Հանրապետությունն է՝ անվտանգ, զարգացած, բարեկեցիկ, երջանիկ: Եվ այս առումով, ուզում եմ մի դիտանկյունից նայել այն ընկալմանը, որ մենք մեր հանրապետության ստեղծման առաջին օրերից, հետագայում ավելի շատ, ունեցել ենք մեր բանակի նկատմամբ:

Բայց ես ուզում եմ նախ ներողություն խնդրել մեր բանակից, զինծառայողներից, մեր զինվորներից, հիմա կասեմ, թե ինչի համար: Բոլոր ղեկավարներն ուզում են և պետք լինեն հայրենասեր, բոլոր քաղաքական գործիչներն ուզում են և պետք է լինեն հայրենասեր, բոլոր քաղաքացիներն ուզում են և պետք է լինեն հայրենասեր, բոլոր հանդիսավարներն ուզում են և պետք է լինեն հայրենասեր: Բայց պրոբլեմն այն է, որ մենք մեր հայրենասիրության և հայրենասիրությունների ամբողջ պատասխանատվությունը դնում ենք զինվորի վրա: Ամեն ինչի և ամեն բանի պատասխանատվությունը դնում ենք զինվորի վրա: Մենք մեր պետականաշինության բացթողումները քողարկելով ասում ենք՝ դե, զինվորն իր գործը կանի: Մենք արտաքին քաղաքականության մեր բացթողումները լրացնելու համար ասում ենք՝ դե, զինվորը, հետևաբար նաև սպան, բանակն իր գործը պետք է անի: Մենք տնտեսության մեր բացթողումները լրացնելու համար ասում ենք՝ դե, զինվորի համար է արվում, զինվորն իր գործը կանի: Եվ մենք զինվորի և բանակի ուսերին հաճախ դնում ենք անտանելի բեռներ, և այդ բեռները ձևավորվում են բոլորիս՝ ամեն տեղ և ամենուր հայրենասեր լինելու մղումներից:

Բայց ի՞նչ եմ ես առաջարկում, արդյոք ես առաջարկում եմ հայրենասեր չլինել: Քավ լիցի, իհարկե, չեմ առաջարկում այդպիսի բան: Ես առաջարկում եմ, որ հայրենասիրության մեր մոդելը պատասխանատվություն դնի ոչ միայն բանակի ու զինվորի վրա, հերոսության առաքելություն ոչ միայն դնի բանակի ու զինվորի վրա, այլ ընդհակառակը՝ մեր հանրության և պետության բոլոր շերտերը՝ ամեն մեկն իրենց չափով կրեն, վերցնեն այդ պատասխանատվությունը և հայրենասիրության մեր օբյեկտը լինի այնպիսին, հայրենասիրության մեր բովանդակությունը լինի այնպիսին, որ չզոհաբերի զինվորին, որ չզոհաբերի բանակը:

Սա է պատճառը, որ ես ինքս շատ եմ խոսում և առաջարկում՝ «Հայրենիքը Պետությունն է» կարգախոսը, որովհետև սա է այն մոդելը, որը մեզ հնարավորություն է տալու առաջինը՝ զարգացնել պետությունը, երկրորդը՝ անտանելի բեռներ չդնել մեր զինվորի և բանակի վրա: Եվ մենք պետք է շատ հստակ հայտարարենք, որ որդեգրում ենք հայրենասիրության այն մոդելը, որը մեր բանակին, մեր զինվորին առաջարկում է շատ կոնկրետ խնդիր՝ պահպանել և պաշտպանել միջազգայնորեն ճանաչված մեր սահմանների, մեր տարածքների անվտանգությունը: Եվ սա է այն մոդելը, որի վրա պետք է կառուցենք մեր նոր, նորացված, թարմացված պաշտպանունակ բանակը: Սա է այն հենքը, որի վրա պետք է իրագործենք բանակի կերպափոխման այն հայեցակարգը, որն արդեն Անվտանգության խորհրդի հավանությանն է արժանացել:

Սա է այն հենքը, որի վրա պետք է հստակ խնդիր դնենք, որ այո՛, Հայաստանի Հանրապետությունում զինծառայողները պիտի ունենան բավարար, արժանապատիվ նյութական ապահովություն: Սա է այն հենքը, որի վրա կարող ենք ընդգծել՝ զինծառայությունը նաև աշխատանք է, որը զինծառայողների ընտանիքների համար պետք է ապահովի բարեկեցություն: Սա է այն ճանապարհը, որը ոչ մեկի հնարավորություն չի տա կասկածի տակ դնելու պաշտպանունակ բանակ ունենալու մեր լեգիտիմ իրավունքը:

Եվ իմիջիայլոց, ուզում եմ ձեզ ասել, որ հենց այս հայեցակարգի որդեգրման շնորհիվ է, որ մեզ հաջողվել է դիվերսիֆիկացնել անվտանգության ոլորտի մեր հարաբերությունները: Հակառակ դեպքում՝ մենք այդ հնարավորությունը չունենք, և կարծում եմ, որ ներկաները դրա մասին շատ լավ գիտեն: Հետևաբար, շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը, քաղաքական գործիչները, Կառավարությունը, հանրությունը՝ կոնկրետանա հայրենասիրության իր մոդելի մեջ, որովհետև հայրենասիրության այն մոդելը, որը մենք որդեգրում ենք, դա ընկնում է զինվորի, զինվորականի, բանակի ուսերին: Մենք պետք է իմանանք՝ ինչ բեռ ենք դնում մեր բանակի ուսերին, մենք պետք է հասկանանք՝ այդ բեռը տանելի է, թե անտանելի:

Մեր զինվորականները, փառք նրանց, երբեք էլ չեն տրտնջում և երբեք էլ, համոզված եմ, չեն տրտնջա, բայց նրանց այս ուժեղ և արժանապատիվ կեցվածքը չպետք է օգտագործենք նրանց ուսերին անտանելի բեռներ դնելու համար: Չպետք է օգտագործենք մեր հայրենասիրության պատասխանատվությունն իրենց ուսերին դնելու և նրանց թիրախ դարձնելու համար:

Հետևաբար, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի առաջ Կառավարությունը, հանրությունը, պետությունը պետք է դնի միայն ու միայն միջազգայնորեն ճանաչված տարածքների պաշտպանության և անվտանգության խնդիր: Եվ այս հենքի վրա, այո՛, մենք իրականացնում ենք բանակի խորքային բարեփոխումներ, և այս հենքի վրա մենք ունենալու ենք ուժեղ, պաշտպանունակ բանակ: Այս պարագայում որևէ մեկը չի կարողանալու կասկածի տակ դնել պաշտպանունակ բանակ ունենալու մեր իրավունքը, որևէ մեկը կասկածի տակ չի կարող դնել բարեկեցիկ զինվորական ունենալու մեր իրավունքը, որևէ մեկը կասկածի տակ չի կարող դնել ուժեղ պետություն, բարեկեցիկ և զարգացած պետություն ունենալու մեր իրավունքը: Իսկ այդ պետության համար ասել եմ և կրկին ուզում եմ ասել՝ առանցքային է սպայական դասի գոյությունն ու գիտակցությունը:

Մենք սա էլ պետք է արձանագրենք, որ այո՛, բանակի, Զինված ուժերի և ընդհանրապես սպայական դասն այն սյունն է, այն ողնաշարն է, որի շուրջ կառուցվում է պետությունը: Այո՛, ճիշտ է նշվում, որ մենք թերությունները չպետք է թաքցնենք, բայց մենք չպետք է թաքցնենք ո՛չ բանակի թերությունները, ո՛չ Կառավարության թերությունները, ո՛չ հանրային թերությունները, ո՛չ մասնավոր հատվածի թերությունները:

Դա էլ անարդար է, որ բոլորը նկատում են բանակի թերությունը, սակայն ասվում է՝ դիմացինի աչքի փուշը տեսնում ես, սեփական աչքի գերանը չես տեսնում: Սա է մեր ուղեգիծը՝ տեսնել բանակի թերությունները, բայց տեսնել բանակի թերության կապը մեզնից յուրաքանչյուրի թերության հետ, որովհետև բանակն օդից չէ, բանակը ձևավորվում է մանկապարտեզում, դպրոցում, թաղում, աշխատանքային կոլեկտիվներում: Բանակում այսօր չկա թեկուզ մի պրոբլեմ, թեկուզ մի թերություն, որը չի ծնվել բանակից դուրս: Այդպիսի պրոբլեմ գոյություն չունի: Բանակի բոլոր պրոբլեմները ծնվել են բանակից դուրս, բոլոր պրոբլեմները, ուրիշ բան՝ այդ պրոբլեմները կարող են գալ բանակում զարգանալ մի փոքր, ձևափոխվել, բայց չկա որևէ պրոբլեմ, որի սեփականատերը բանակն է, որ մենք կարող ենք ասել բանակն այս պրոբլեմը ստեղծեց: Գոյություն չունի այդպիսի պրոբլեմ:

Բոլոր պրոբլեմները բանակ գալիս են հանրությունից, մեր ընտանիքներից, մեր տներից, մեր թաղերից, մեր դպրոցներից, մեր մանկապարտեզներից, մեր քեֆերից, մեր հարսանիքներից, իրար հետ հարաբերվելու մեր ձևերից, և սա մենք պետք է հասկանանք, և սա մենք հասկանում ենք, որովհետև դուք պետք է իմանաք, որ Կառավարությունը դա հասկանում է:

Ես չեմ ուզի տպավորություն ստեղծվի, թե բանակում կա մի պրոբլեմ, անկախ նրանից, թե ով ինչքան է ներգրավված, որ մենք մեր մաշկի վրա չենք զգում: Որովհետև հատկապես այս դիրքում, երբ ամենօրյա ռեժիմով զբաղված ես այդ և այլ բազմաթիվ պրոբլեմներով, այդ պրոբլեմները չզգալ պարզապես հնարավոր չէ:

Այսօր մեր բանակի 33-րդ տարեդարձն է, մենք Ազգային անվտանգության ռազմավարության մեջ, որը, իհարկե, առաջիկայում կփոխվի և կվերափոխվի, բայց մեր որոշմամբ բանակը ներառել ենք մեր պետական, մեր ազգային արժեքների առաջին տողերում: Այո՛, բանակը պետական արժեք է, ինձ համար առաջինը Հայաստանի Հանրապետությունն է, պետականությունը, անկախությունը և այդ պետականության ողնաշարը՝ բանակը, զինված ուժերը, իսկ բանակը և զինված ուժերը մարդիկ են առաջին հերթին: Եվ մարդիկ պետք է իրենց զգան գնահատված, մարդիկ պետք է իրենց զգան հարգված և մարդիկ պետք է իրենց զգան արժանապատիվ:

Ես կրկին ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ձեր ծառայության համար: Դուք պետք է իմանաք, որ մենք հպարտանում ենք ձեզնով, հույս ենք դնում ձեզ վրա, և համոզված եմ, որ իրար հետ Հայաստանի Հանրապետությունն իր 29743 քառակուսի կիլոմետր տարածքով կդարձնենք անվտանգ, զարգացած, երջանիկ, պաշտպանված պետություն: Եվ մենք իրար հետ գտնվում ենք այդ ճանապարհին:

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Նիկոլ Փաշինյանը Բանակի օրվա առիթով, հայրենիքի անվտանգության և պաշտպանության գործում ներդրած ավանդի համար ՀՀ ՊՆ մի խումբ զինծառայողների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:






Քեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ մոտ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվածՌուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններինԱմոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ ՄելքոնյանՄոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ է ՊՍԺ-ն է. OptaԵրկխոսության մեջ ենք, եթե Տիկնիզյանի Եվրոպա տրանսֆերը կայանա, ակումբը կհայտարարի դրա մասին. գործակալՎիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում. կան վիրավորներԱբսուրդ է, որ թաղապետարանում խուլիգանական վարքագիծը կապում են Կրեմլի հետ. Աննա ԳրիգորյանԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տան տանիքը․ ՀՀ ՊՆ (լուսանկարներ)Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասինՀնդկաստանն Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա արգելք է դրել. Պակիստանի դեսպանՓաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներինՊուշկինի անվան դպրոցում առավոտից դասադուլ է Բայդենի «դիմակը պատռվել է»․ PoliticoԱրմեն Գրիգորյանը կմեկնի ՀնդկաստանՊուտինը չի շնորհավորել ԹրամփինՀանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանին 3 օր ժամանակ են տվելՀունիսի 3-ից օգոստոսի 22-ը վարժական հավաքներ կանցկացվենՀՐԱՏԱՊ. Դեպքը կրիմինալ էԱմեն ինչ անելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլինի. Հակոբ Ասլանյան (տեսանյութ)«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելինԱղոթեք այդ կնոջ եւ երեխայի համար, քանզի Ձեր պատճառով կարող է նա այլեւս եկեղեցի չգնալՉպետք է բացառել քրեական օրենսգրքով նախատեսված ցանկացած հանցագործություն. երեխայի վաճառք, առևանգում, օրգանների վաճառք. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱրյունոտ ռակիրովկաներ են գծվել, ժամացույցը վերջին պտույտն է գործում. Զգուշացնում է հայտնի էքստրասենսըՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X սոցիալական ցանցում գրել է, որ Ուկրաինան վտանգ է ներկայացնում Եվրամիության գյուղատնտեսության համար։ Հունգարիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ մշակության համար պիտանի եվրոպական հողերի 40%-ը գտնվում է Ուկրաինայի վերահՓաշինյանը լուծարեց Գավառի մանկատունըԹրամփը ստիպված է եղել կատարել կնոջ պարտականություններըՀնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումըԼեհաստանը հրաժարվել Է Գերմանիայից փոխհատուցում պահանջել․ Do RzeczyՊուտինը շնորհավորել է ՀայաստանինԵրախտագիտությո´ւն ազատության և անկախության պայքարի մարտիկներին. Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել ԵռաբլուրումՄի ելույթի ժամանակ 3 անգամ ինքն իրեն հերքում է. Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանի ելույթի մասին (տեսանյութ)Լուկաշենկոն խոստովանել է՝ «մի քիչ երկար մնաց իշխանության ղեկին»Տո Ռուսաստանից էլ պետք է փող բերենք, ամեն տեղից էլ պետք է բերենք. Ալեն ՍիմոնյանՄեր հաղթանակները մեզանից չեն խլի. Պրոֆեոր Չարչյանը օրվա խորհրդի մասինԱրթուր Չախոյանը մանրամասներ է ներկայացնում ծեծկռտուքից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top