Ռեկորդային մինիմալ ցուցանիշ․ հարցվածների միայն 11%-ն է պատրաստվում ընտրել ՔՊ-ին․ GALLUP
Հասարակություն
«GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է՝ «Եթե առաջիկա կիրակի լինեին խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք» հարցման արդյունքները.
«ՔՊ» կուսակցություն - 11,3%,
ԴՕԿ - 6,8%
«Հայաստան» դաշինք - 6,5%,
«Բարգավաճ Հայաստան» - 2,4%
«Պատիվ ունեմ» դաշինք - 2,3%
«Հանրապետություն» կուսակցություն - 1,8%
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 0,9%,
«Սրբազան պայքար» - 0,5%
ԱԺԲ - 0,2%
«Արդար Հայաստան» կուսակցություն - 0,1%,
Այլ - 1,1%
Ոչ մեկին - 13,3%
Հրաժարվում եմ պատասխանել - 10,2%
Դժվարանում եմ պատասխանել - 15,4%
Չեմ մասնակցելու ընտրություններին - 27,2%։
Անդրադառնալով ՔՊ-ի օգտին քվեարկել պատրաստվող քաղաքացիների թվին՝ Արամ Նավասարդյանը նշեց․ «Սա 2018 թվականից ի վեր մեր հարցումների ընթացքում գրանցած ռեկորդային մինիմալ ցուցանիշն է»։