Այսօր մենք կոչ ենք անում ամբողջ աշխարհին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հիշել ու հարգել զոհերին.Ռուբեն Սասունցի
Հասարակություն
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենամեծ ողբերգություններից է, որը թողեց խորը վերքեր հայ ժողովրրի վրա։
Այս ողբերգությունը ոչ միայն հայ ժողովրդի համար, այլև ողջ մարդկության համար պատմական դաս է, որը պետք է մշտապես հիշվի, որպեսզի նման ոճրագործություններ կրկին չկրկնվեն։
Այսօր մենք կոչ ենք անում ամբողջ աշխարհին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հիշել ու հարգել զոհերին, և ապահովել, որ նման անարդարությունների կրկնումը բացառվի։