Գիտնականները բացահայտել են արյան նոր խումբ հետազոտությունների 50 տարիներից հետո
Հասարակություն
Գիտնականներին ուղիղ հիսուն տարի պահանջվեց, որպեսզի պարզեն արյան անհայտ խմբի ֆենոմենը։ Վերջապես հայտարարվել է, որ փնտրտուքներն ավարտվել են, եւ արյան հազվադեպ խումբը նույնականացվել է, դրա տարբերակիչ նշանը պարզվել եւ ամրագրվել է պաշտոնապես։
Հետազոտությունը մեկնարկել էր դեռ 1972թ., տեղեկացրել է Planet Today-ը։ Այն ժամանակ հղիկնոջ արյան մեջ չէր հաջողվել հայտնաբերելկոնկրետ մոլեկուլ, որը պետք է առկա լինիարյան բոլոր կարմիր բջիջներում։ 50 տարի անցայս մոլեկուլային անոմալիան հիմք է հանդիսացել Մեծ Բրիտանիայի եւ Իսրայելիգիտնականների համար՝ նրանց թույլ տալովնկարագրել մարդկանց արյան խմբերի նորհամակարգը։
Ինչպես տեղեկացրել է Blood-ը, գիտնականներնասել են, որ մարդիկ իրականում ունեն ավելիքան չորս հայտնի արյան խմբեր։ Դրանցբաժանումը հիմնված է տարբերսպիտակուցների եւ շաքարների վրա, որոնքտեղայնացված են բջիջների մակերեսին: Օրգանիզմն օգտագործում է այս հակագենայինմոլեկուլները՝ տարբերելու «յուրային» եւ«օտար» բջիջները:
Պարզվել է, որ մարդկանց ավելի քան 99.9 տոկոսն ունի է AnWj հակագեն: Բայց հենց դա էլհիվանդի արյան մեջ չկար 1972թ.։ Այնսովորաբար տեղակայված էմիելին-լիմֆոցիտային սպիտակուցում:
Այս ընկալումն օգնել է գիտնականներին հայտնաբերել արյան նոր խումբ՝ MAL: Այն անվանվել է փոքրիկ սպիտակուցի պատվին, որի հատկությունները դժվարացնում էին նույնականացումը: Սակայն այժմ հետազոտողները պարզել են այս սպիտակուցի առանձնահատկությունները: