Կբարձրանա երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցների աշխատակիցների աշխատավարձը
Հասարակություն
«2025 թվականի հունվարի 1-ից համայնքային երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցների աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա շուրջ 30%-ով»,-ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով, հանդիպելով 26 համայնքային արվեստի դպրոցի տնօրեններին՝ քննարկել ենք ոլորտի զարգացման ուղիները։
«Այս կրթօջախներում սովորող 9500 երեխաներն իրենց ուսուցիչների շնորհիվ ստանում են արժեքավոր կրթություն, և մենք պարտավոր ենք գնահատել այդ նվիրված աշխատանքը»,-նշել է նա։