ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ ՊԵՏՐՈՍ ՂԵՎՈՆԴՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
Հասարակություն
Այսօր, հունվարի 30-ը, Արցախի հերոս, ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակի փոխրամանատար, Մռավի արծիվ ՊԵՏՐՈՍ ՂԵՎՈՆԴՅԱՆԻ /ՊԵՏՈ /ծննդյան օրն է, կդառնար 61 տարեկան։ 1994 թվականի հունվարին, Պետոն փոքր խմբով անցնում է Քարվաճառ, Օմարի լեռնանցք, տեղի պաշտպանական ջոկատներին օգնելու նպատակով նա մշակում և իր գումարտակով իրականացնում է լեռնանցքի ազատագրման ծրագիրը։ Մեջբերենք Պետոյի խոսքերը.
- «ՀԱՂԹԱՆԱԿԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆ ԱՆՄՆԱՑՈՐԴ ՆՎԻՐՈՒՄՆ Է ԱԶՆԻՎ ՈՒ ՎՃՌԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ»։
Ցավոք, Պետոյի ազատագրած տարածքները այժմ գտնվում են նենգ թշնամու տիրապետության տակ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ