Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկը Քաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. Ոսկանյան Թեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան «Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասին Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելու Արևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian info

Ալիևին անհրաժեշտ է այս պատմական դատավարությունը՝ Լեռնային Ղարաբաղի էջը շրջելու համար. Le Parisien

Միջազգային

Ֆրանսիական Le Parisien պարբերականը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը: «Մարդ, որին հարկավոր է տապալել. Ռուբեն Վարդանյանը՝ կեղծ դատավարության զոհ Ադրբեջանում» վերնագրով հոդվածում նշվում է, որ Վարդանյանին առջադրված է 42 մեղադրանք, ինչպիսիք են, օրինակ,  «ահաբեկչությունը», «սպանությունը»։ Անվերջ ցուցակ, որը նորից ու նորից կրկնում են տեղական լրատվամիջոցները: Այս ենթադրյալ հանցագործությունների համար հայ միլիարդատիրոջը սպառնում է մինչև 200 տարվա ազատազրկում։

Հոդվածագիրը նշում է, որ հաջողակ գործարարին, որը նաև միջազգային մարդասիրական խոշոր նախագծի՝ “Ավրորայի” համահիմնադիրն էր, սպասվում էր պայծառ ապագա, սակայն 2020 թվականին ամեն ինչ փոխվում է. Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը գրավելու համար կատաղի հարձակումներ ձեռնարկելով, կրկին բորբոքում է հավերժական հակամարտության կրակը։

«Այս պատերազմը նրա համար կարմիր գիծն էր։ Ամբողջ աշխարհի կողմից հայերին լքված տեսնելը նրա համար անտանելի էր»,-  պատմում  է որդին՝ Դավիթ Վարդանյանը։ Այդ ժամանակ Ռուբեն Վարդանյանին  թվում է, թե ինքն առաքելություն ունի իրականացնելու: Ոչ ավել, ոչ պակաս՝ խաղաղություն վերադարձնել տարածաշրջանին: 2022 թվականի սեպտեմբերին նա բնակություն է  հաստատում այնտեղ։ Դավիթը հիշատակում է նրանց վերջին խոսակցությունը՝ Լեռնային Ղարաբաղ հոր տեղափոխվելուց մի քանի շաբաթ առաջ. «Ես դեմ էի նրա որոշմանը։ Վախենում էի, որ նա այնտեղից կենդանի չվերադառնա...»: Հաստատակամ գործարարի ծրագիրը որոշ ժամանակ աշխատեց։ Որոշ կարճ ժամանակ,  մինչև 2023 թվականի փետրվար, նա զբաղեցրեց Լեռնային Ղարաբաղի պետական ​​նախարարի պաշտոնը, հիմնեց հանրային ճաշարաններ՝ տեղացիներին սնունդով ապահովելու համար...

Սակայն սեպտեմբերին տարածաշրջանը կրկին պայթում է։ Ադրբեջանն այնտեղ անցնում է կայծակնային հարձակման, որը ներկայացնում է որպես «հակաահաբեկչական գործողություն»։ Արդյունքում՝ 400 զոհ, իսկ այնտեղ բնակվող հայերը՝ 120.000 մարդ, փախչում է Արցախից: Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է սեպտեմբերի 27-ին՝ սահմանը հատելու փորձի ժամանակ։ Ձեռքերին կապանքներ, շրջապատված երկու զինվորներով. նրա ձերբակալության լուսանկարները տարածվեցին ամբողջ աշխարհում:

Դրան հաջորդում է գրոտեսկային իրավական պայքարը: Բանտում նա ենթարկվում է խոշտանգումների։ 2024 թվականի ապրիլին՝ երկշաբաթյա հացադուլից հետո, նրա հարազատները զրկվում են նրա հետ կապ հաստատելու որևէ հնարավորությունից։ Նրան պատժելու համար իշխանությունները նրան 23 օր շարունակ պահում են կարգապահական խցում։ «Նա հազիվ կարողանում էր նստել, զրկված էր ջրից ու սնունդից, լույսերը 24 ժամ միացված էին պահում»,- արձանագրում է նրա միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը։Մարդու իրավունքների մասնագետը մեկնարկած դատական լսումների առաջին օրվանից դատապարտում է «ցուցադրական դատավարությունը»: 25000 էջանոց քրեական գործն ամբողջությամբ գրված է ադրբեջաներեն լեզվով, որին մեղադրյալ Վարդանյանը չի տիրապետում։

Ադրբեջանական լրատվամիջոցները նրան «ռազմական հանցագործ» են անվանում: Եվս մեկ անմտություն. հիսունն անց տղամարդը կանգնում է ռազմական դատարանի առջև, թեև երբեք զինվորական համազգեստ չի կրել: «Դա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտում է»,- արձանագրում է փաստաբանը, որը զուրկ է եղել անմիջական շփումից իր պաշտպանյալի հետ։ «Կարծում եմ, որ նա երկարաժամկետ պատիժ կստանա, գուցե նույնիսկ դատապարտվի ցմահ ազատազրկման»,- նշում է Գենսերը։ Հենց այդպիսի ճակատագիր են Ռուբեն Վարդանյանին խոստանում տեղական լրատվամիջոցները, որոնք ուրախությամբ նրան «ռազմական հանցագործ» են անվանում:

Բեմադրելով այս կեղծ դատավարությունը՝ իշխանությունները կարծես թե վճռական են իրենց համար ռազմավար ապահովելու հարցում: «Ռուբեն Վարդանյանն այն մարդն է, որից ռեժիմն ամենաշատն է վախենում, հենց նրան է հարկավոր տապալել: Իլհամ Ալիևին անհրաժեշտ է այս պատմական դատավարությունը՝ անկախ Լեռնային Ղարաբաղի էջը շրջելու համար»,-բացատրում է Շիլլերի անվան միջազգային համալսարանի պրոֆեսոր, «Հայաստանի աշխարհաքաղաքականություն» աշխատության հեղինակ Տիգրան Եգավյանը:

Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին նամակ է հղել, որտեղ դատապարտել է իր դատավարության պայմանները։ Նա մանրամասնում է, որ ինքը «ոչ զայրույթ, ոչ էլ ատելություն» է զգում՝ միևնույն ժամանակ հայտարարելով. «Համոզված եմ, որ ճշմարտությունը կհաղթի»։






Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.amԱրդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններումՆիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ ԳալստյանՄոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ ԱլլահվերդյանըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է ՊուտինինԱրևմուտքում «վրդովված» են Զելենսկու՝ Պուտինին ուղղված պահանջիցԵրեկ փոշու պարունակությունը օդում հասել է 0.589 մգ/մ³-ի, ինչը 3,9 անգամ գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիանՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըԾառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակՌուսաստանում խոսել են Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի մասինՀոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր ՍեֆիլյանըՈստիկանությունը պարզել է 2-ամյա երեխայի հորը զանգահարողի ինքնությունըԻրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցինՊատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամի պահանջ Քոչարյանի ընտանիքից. ԴատախազությունԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց ՄոսկվաԲանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել ենՆաիր Տիկնիզյանը` իտալական ակումբի ուշադրության կենտրոնում Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում է մահմեդական երկրների հետ․ ՊուտինԵլիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում«Այլասերվածության պրոպագանդա»․ կանացի տարազով երգիչը՝ Հ1–ի եթերում (տեսանյութ)Վտանգված է Եվրոպայի ապագան․ ReutersԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է, որ իրեն թունավորել են մկնդեղով և սնդիկովՕրվա առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել․ Աստղագուշակ՝ մայիսի 12-ի համարՏարադրամի փոխարժեքները մայիսի 12-ինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներումՔրդական բանվորական կուսակցությունը դադարեցնում է Թուրքիայի դեմ զինված պայքարըՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստԳործադիրը փորձում է լուծել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճար նշանակելու և վճարելու գործընթացում ծագած խնդիրներըՄանրիկյանը կոչ է անում չանցնել կոռեկտության սահմանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top