«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը հանդես է եկել կոչով
Ներքաղաքական
Հանրապետության Հրապարակում ադրբեջանցիների խրախճանքը տեսագրած Ղարիբ Բաբայանին ձերբակալել են եւ դատում են Աջափնյակի առաջին ատյանի դատարանում: Ստեղծված իրավիճակին առաջինը արձագանքել է «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը, իր ֆեյսբուքյան էջում կատարելով հետեւյալ գրառումը.
«Մեզ հայտնի է դարձել, որ ադրբեջանցիների դեմ անհանդուրժողականություն հրահրելու հակաիրավական, հակաբարոյական ու ապազգային մեղադրանքով ձերբակալված անձը՝ Ղարիբ Բաբայանը, արցախցի է, 70 տարեկան, անվանի գիտնական ու կրթության կազմակերպիչ։ Իսկ նրան ձերբակալելու և կալանքի տանելու որոշում կայացնողը լուսահոգի Արմեն Գրիգորյանին մահաբեր կալանքի տարած քննիչ Գարիկ Մարկոսյանն է։ Այս անբարո գործը կարող էր ստանձնել միայն սույն անձնավորությունը։Քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակության ներկայացուցուցիչներին, հանրային գործիչներին կոչ ենք անում այս փաստի առթիվ հրատապ և հրապարակավ արտահայտել հստակ դիրքորոշում»։
Որից հետո՝ ուղիղ եթերով Վարդան Ղուկասյանը կոչ է անում երեւանաբնակ քաղաքացիներին հավաքվել Աջափնյակի առաջին ատյանի դատարանի մոտ ի նշան բողոքի: Այս պահի դրությամբ բազմահարյուրանոց քաղաքացիներ, քաղաքական գործիչներ կանգնած են Աջափնյակի առաջին ատյանի դատարանի դիմաց եւ իրենց բողքի խոսքն են հայտնում: Մեքենաների հոսքը չի դադարում դեպի դատարան: Հնչում է հայրենասիրական երաժշտություն, սուլոցներ:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ