«Շնորհակալ եմ բոլորից ովքեր կանգնեցից Ղարիբ Բաբայանի կողքին». Վարդան Ղուկասյան
Ներքաղաքական
Հանրապետության Հրապարակում ադրբեջանցիների խրախճանքը տեսագրած Ղարիբ Բաբայանին ձերբակալել էին եւ դատում էին Աջափնյակի առաջին ատյանի դատարանում: Ստեղծված իրավիճակին առաջինը արձագանքեց «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը, իր ֆեյսբուքյան էջում կոչ անելով համախմբման եւ միասնության: Բազմահարյուրավոր քաղաքացիներ հետեւելով կոչին, այցելեցին Աջափնյակի առաջին ատյանի դատարան: Բարեբախտաբար Ղարիբ Բաբայանը ազատ արձակվեց: Վարդան Ղուկայսնը իր հետեւորդներին եւ քաղաքական գործիչներին հայտնեց խորհին շնորհակալություն:
«Ես, Վարդան Ղուկասյանս, խորին շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր այսօր կանգնեցին Ղարիբ Բաբայանի կողքին՝ դատարանում, փողոցներում և աշխարհով մեկ։
Շնորհակալություն երիտասարդներին, աղջիկներին, կանանց, երաժշտություն միացողներին, փողոցները փակողներին, արտերկրում գտնվող մեր հայրենակիցներին, ովքեր Արա Գևորգյանի երաժշտության ներքո մեր բողոքը հասցրին ամբողջ աշխարհին։
Շնորհակալություն Երևանի փողոցներում աղաղակողներին, սիգնալ տվողներին, ինչպես նաև բոլոր քաղաքական գործիչներին, ովքեր կանգնեցին արդարության կողքին։ Ձեր միասնականությամբ մենք պարգևեցինք ազատություն Ղարիբ Բաբայանին։
Հարգանքով՝
Վարդան Ղուկասյան, ԴՕԿ կուսակցություն», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Վարդան Ղուկասյանը
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ