Նիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրել Փաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում «Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ) Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակը Ունեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման Սարգսյան Ռուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ Կոպիրկին Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ) Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներ Հավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասին Մինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ Զաքարյան

ՄԻՊ-ն անդրադարձել է Ղարիբ Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդմանը

Ղարիբ Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակում պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։

Նկատի ունենալով Մարդու իրավունքների պաշտպանի համար օրենքով նախատեսված սահմանափակումները և արդարադատություն իրականացնող մարմինների գործունեությանը միջամտելուց ձեռնպահ մնալու օրենսդրական պահանջը, որևէ կերպ քննարկման առարկա չդարձնելով դեպքին առնչվող տարբեր հանգամանքների քննության անհրաժեշտության հարցը, որն այս փուլում այլ մարմինների իրավասության շրջանակում է, Մարդու իրավունքների պաշտպանը հարցը խիստ կարևորում է ատելության հրահրման և բռնության կոչերի քննության քրեադատավարական պրակտիկայի՝ միջազգային չափանիշներին համապատասխանության տեսանկյունից:

Ատելության հրահրման և բռնության կոչերի դեպքերի քննության միջազգային չափանիշներին, Հայաստանում ատելության հրահրման և բռնության կոչերի քննության պրակտիկային ու առկա խնդիրներին Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է դեռևս 2023 թվականին հրապարակված իր՝ «Ատելության հրահրման և բռնության կոչերի դեպքերի քննությունը Հայաստանի Հանրապետության քրեադատավարական համակարգում» վերտառությամբ ուսումնասիրության շրջանակներում՝ անդրադառնալով ինչպես խնդրին վերաբերելի միջազգային չափանիշներին, այնպես էլ Հայաստանում առկա պրակտիկայի խնդիրներին:

Ատելության խոսքի քննությանը վերաբերելի միջազգային իրավական չափանիշներով մանրամասն ամրագրվում են այն բոլոր հանգամանքները, որոնք պետք է հաշվի առնել ատելության հրահրման պարագայում կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումների իրավաչափությունը գնահատելիս:

Ըստ այդմ՝ հանրային շահին առնչվող, հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ արված հայտարարությունների, հրապարակումների, տարածված նյութերի, քաղաքական բանավեճի, քաղաքական բնույթի քննադատության և երկխոսության պարագայում խոսքի իրավաչափ սահմանափակման շրջանակը բավականին նեղ է, և այդ սահմանափակումը, հատկապես եթե այն իրականացվում է քրեաիրավական կառուցակարգերով, պետք է ունենա ակնհայտ ծանրակշիռ պատճառներ։

Ավելին, քաղաքական գործիչներին և պետական իշխանությանն ուղղված քննադատության թույլատրելի շրջանակը ավելի լայն է, քան մասնավոր անձանց պարագայում, և պետությունը պետք է զգուշավորություն ցուցաբերի նրանց պաշտպանության նպատակով քրեաիրավական միջոցների դիմելու հարցում, հատկապես երբ առկա են այլ միջոցներ, որոնցով հնարավոր է արձագանքել անարդարացի քննադատությանը։

Միջազգային չափանիշների համաձայն՝ ատելության կամ բռնության հրահրման փաստի առկայության վերաբերյալ դատողություններ անելիս պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ, ինչպես, օրինակ՝ այն հանգամանքը, թե ում է ուղղված խոսքը, որքանով է այդ խոսքի հասցեատերը կամ թիրախավորված խումբը խոցելի տվյալ հասարակությունում: Օրինակ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, իր որոշումներից մեկով անդրադառնալով ոստիկանությանն ուղղված անվայելուչ, նսեմացնող և անհարգալից եզրութաբանությամբ քննադատությանը, կարևորելով ոստիկանների պաշտպանության համակարգի անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ վիրավորանքների, ծաղրի կամ զրպարտության միջոցով կատարվող հարձակումներից քրեաիրավական կառուցակարգերով պաշտպանության համատեքստում ոստիկանությունը, որպես իրավապահ մարմին, չի կարող դիտարկվել որպես չպաշտպանված փոքրամասնություն կամ ճնշումների և անհավասարության պատմություն ունեցող խումբ, կամ նախապաշարմունքների, թշնամանքի և խտրականության ենթարկվող խումբ կամ որևէ այլ պատճառով խոցելի խումբ։

Ելնելով անձի կատարած հրապարակման և իրավասու մարմնի հաղորդագրության վերլուծությունից, նկատի ունենալով վերը շարադրված չափանիշները՝ Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հանգամանքը։ Այդ հանգամանքը կարող է լուրջ բացասական հետևանքներ ունենալ նաև ատելության հրահրման գործերի քննության պրակտիկան միջազգային չափանիշներին չհամապատասխանող եղանակով զարգացնելու և այս հիմքով խոսքի ազատության հայեցողական սահմանափակման դիտանկյունից։

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ որևէ կերպ չեն կարող արդարացվել հասարակության որևէ խմբի, այդ թվում՝ քաղաքական գործիչների, իշխանության ներկայացուցիչների, պետական ծառայողների նկատմամբ պաշտպանվող որևէ հատկանիշով պայմանավորված՝ ատելության խոսքի, վիրավորանքների, ծաղրի կամ զրպարտության տարածումը ու դրա միջոցով կատարվող հարձակումները։ Դրանք ոչ միայն չեն նպաստում պատշաճ քաղաքական երկխոսությանը, այլև հանգեցնում են բազմաթիվ հակաիրավական հետևանքների։ Այնուամենայնիվ, նույնիսկ այս իրավիճակում, նմանատիպ խոսքից պաշտպանության նպատակով քրեաիրավական կառուցակարգերի գործադրումը պետք է ունենա ակնհայտ ծանրակշիռ պատճառներ և համապատասխանի միջազգային չափանիշներին։ 

Մարդու իրավունքների պաշտպանն այս փուլում ունեցած տեղեկատվության համատեքստում ձեռնպահ է մնում ատելության խոսքին առնչվող խնդրից զատ հարցին առնչվող այլ հանգամանքների առնչությամբ քննության անհրաժեշտության հետ կապված դատողություններ իրականացնելուց։ Դրան հնարավոր կլինի անդրադառնալ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումներին առնչվող այլ տեղեկատվության առկայության և անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու դեպքում։

 






Նիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրելՓաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում«Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ)Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակըՈւնեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման ՍարգսյանՌուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ ԿոպիրկինՄոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ)Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներՀավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասինՄինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ ԶաքարյանԶատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասինՌուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպանՏարադրամի փոխարժեքները մայիսի 9-ինՈվ է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակՍրբազան Հայր, համայնքապետ, ուժայիններ, բկ ղեկավարներ. Եռատոնը Արթիկում իրական տոնի է վերածվել. ՖՈՏՈՇԱՐՔՈչինչ անվերադարձ կորսված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին․ Սերժ ՍարգսյանՀաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակԱստղագուշակ մայիսի 9-ի համարՄիջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՊաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂՌուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Հայտնի վիրաբույժը նոր գերժամանակակից կլինիկա է հիմնել, նրա նոր հասցեն է. Երեւան բկ, 6-րդ հարկՔեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվածՌուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններինԱմոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ Մելքոնյան«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ է ՊՍԺ-ն է. OptaԵրկխոսության մեջ ենք, եթե Տիկնիզյանի Եվրոպա տրանսֆերը կայանա, ակումբը կհայտարարի դրա մասին. գործակալ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top