Կարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhը Ադրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններին Ամոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ Մելքոնյան Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ» «Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ է ՊՍԺ-ն է. Opta Երկխոսության մեջ ենք, եթե Տիկնիզյանի Եվրոպա տրանսֆերը կայանա, ակումբը կհայտարարի դրա մասին. գործակալ Վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում. կան վիրավորներ Աբսուրդ է, որ թաղապետարանում խուլիգանական վարքագիծը կապում են Կրեմլի հետ. Աննա Գրիգորյան

Ինչպես են վաճառվել ուրիշների գերեզմանները․ «Հետք»

Հասարակություն

«Հետք»-ը գրում է․

«Կաշառքը բոլոր ժամանակներում եղել է օրենքներն ու կարգերը շրջանցելու միջոց։ Այդպես է նաև այսօր։ Կաշառքով պաշտոնի են նշանակվում, բանակից ազատվում, թույլտվություններ ստանում և այլն։ Կաշառքով նաև մահացածների վերջին հանգրվանն է ընտրվում։ Ապօրինի վարձատրության դիմաց նաև վերահուղարկավորություն են անում՝ ավելի հարմար գերեզմանոց տեղափոխելով։ Այդ ճանապարհին չի խնայվում ոչինչ։ Հանգուցյալներին թաղում են մեկ այլ հանգուցյալի վրա, կամ՝անմիջապես կողքին։ Ջարդում և ոչնչացնում են անժառանգ կամ տասնամյակներ առաջ հուղարկավորված մարդկանց գերեզմանները, քարերը խառնում են հին ծաղկեպսակների և շինաղբի հետ՝ տեղ ազատելով նոր հուղարկավորության համար:

«Հետք»-ն ուսումնասիրել է Երևանի գերեզմանատների տարածքները, դրանցում արձանագրված մի շարք հանցագործություններ, ծանոթացել է բազմաթիվ փաստաթղթերի, դատական գործերի, զրուցել պատասխանատուների հետ և պարզել է գերեզմանատների կառավարման ոլորտում առկա բացերը, որոնք պարարտ միջավայր են դարձել կոռուպցիոն դրսևորումների համար։

2018-2022թթ․-ն Երևանի «Քանաքեռի» գերեզմանատանը ապօրինի հուղարկավորությունների, գերեզմանաքարերի պղծման, մասնավոր անձանց պատկանող հողամասում թաղման, գերեզմանների վկայականների կեղծման, կաշառք պահանջելու և կաշառք ստանալու բազմաթիվ դեպքեր են գրանցվել։

Գործերից մեկով մեղադրյալի աթոռին է հայտնվել գերեզմանատներից մեկի նախկին հսկիչը, որին վերագրել են «Քանաքեռի» գերեզմանատանը կատարված բազմադրվագ և տարատեսակ հանցագործություններ։ Իրավապահներն այդ հանցագործությունների և դրանք կատարողների մի մասին են բացահայտել։ Մյուսների ճակատագրերն անհայտ են։

Երևանի Հասրաթյան փողոց 9 հասցեում գտնվող «Քանաքեռի» գերեզմանատունը «մասնակի փակ» կարգավիճակ ունի։ Այստեղ սպառված են գերեզմանների տեղերը։ Կարելի է հուղարկավորություն կատարել միայն ընտանեկան գերեզմաններում, որտեղ որ ազատ տեղեր կան։ «Քանաքեռի» գերեզմանատանը նոր հողահատկացումներն արգելված են։

Հին գերեզմանների պղծում, տեղում նոր հուղարկավորությունների կազմակերպում

«Քանաքեռի» գերեզմանատան ընտանեկան գերեզմաններից մեկում 11 հանգուցյալ է կողք կողքի թաղված եղել։ Մահացածները հուղարկավորվել են տասնամյակներ, նույնիսկ՝ ավելի քան մեկ դար առաջ (օրինակ՝ 1912թ․-ին): Հանգուցյալների հարազատները, մի օր այցելելով գերեզմանատուն, տեսել են, որ իրենց հարազատներից 3-ի գերեզմանաքարերի փոխարեն նոր հողաթումբ կա՝ առանց ցուցանակի։ Նույն պահին գերեզմանոցում է եղել նոր հուղարկավորվածի հարազատը։ Բոլորը անակնկալի են եկել տեղի ունեցածից։ Հետագայում պարզել են, որ ավելի վաղ հանգուցյալների տապանաքարերը հանվել, կոտրվել և տեղափոխվել են «Քանաքեռի» գերեզմանատան այլ վայր, իսկ տարածքը հատկացվել է նոր մահացածի հարազատներին՝ հուղարկավորությունը կազմակերպելու համար։ Պարզվել է, որ նոր հանգուցյալի համար հողահատկացումն իրականացրել է գերեզմանատան նախկին հսկիչը՝ 400 հազար դրամի դիմաց․ գումարի պահանջը ներկայացվել է որպես բետոնապատման և գերեզմանի բարեկարգման ծախս։ «Քանաքեռի» գերեզմանատանը հին գերեզմանների պղծման դեպք «Հետք»-ը արձանագրել էր նաև 2021 թ.-ին։

«Ամրագրված» և վերավաճառված գերեզմանատեղի

«Քանաքեռի» գերեզմանատանը 2020թ.-ից առաջ մի հողակտոր մետաղական ցանկապատով առանձնացվել և «պատկանել» է մի կնոջ։ Առանց որևէ իրավական հիմքի դա համարվել է նրա տարածքը, որտեղ հանգուցյալ չի հուղարկավորվել։ Գերեզմանատան նախկին հսկիչն այդ կնոջից, առանց որևէ փաստաթղթի, 1200 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել այսպես ասած գերեզմանը (այդտեղ հանգուցյալի աճյուն չի եղել)։ Հետագայում այդ դատարկ տարածքն ավելի թանկ գնով՝ 4000 ԱՄՆ դոլարով վաճառել է մեկ այլ անձի, որը ցանկացել է տվյալ գերեզմանատանն իր մահացած հարազատին հուղարկավորել։ Հուղարկավորությունը կատարվել է 2020թ․-ին։ Նմանատիպ «ամրագրված» և վերավաճառված գերեզմաններ Երևանի մյուս գերեզմանատներում էլ կան։

«Մասնակի փակ» ռեժիմով գերեզմանատանը նոր հողահատկացում է արվել

«Քանաքեռի» գերեզմանատան տարածքում և գերեզմանատան հարևանությամբ Երևան համայնքին պատկանող հողամասերում 2020թ․-ին մի շարք հուղարկավորություններ են կատարվել։ Քանի որ գերեզմանատունը հանդիսացել է «մասնակի փակ», և նոր հողահատկացումներ հնարավոր չեն եղել, գերեզմանատան նախկին հսկիչը գերեզմանի կեղծ վկայականներ է պատրաստել։ Այսպես, նոր մահացած մարդկանց հարազատներին տրվել է գերեզմանատեղիի քարտ, որտեղ կեղծ տվյալներ են ներառվել, թե իբր 1980, 1970 և այլ թվականներին նրանց հարազատներն են այդտեղ թաղած եղել, և թույլատրվում է նրանց գերեզմանների կողքին նոր հանգուցյալի հուղարկավորել։ Նմանատիպ դեպքերով գերեզմանատան նախկին հսկիչը մահացած անձանց հարազատներից պահանջել և ստացել է կաշառք։ Այդկերպ «մասնակի փակ» ռեժիմով գերեզմանատանը և գերեզմանատան հարակից, Երևան համայնքին պատկանող հողամասերում ապօրինի հողահատկացումներ են կատարվել»։






Կարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապինԱնտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններինԱմոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ ՄելքոնյանՄոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ է ՊՍԺ-ն է. OptaԵրկխոսության մեջ ենք, եթե Տիկնիզյանի Եվրոպա տրանսֆերը կայանա, ակումբը կհայտարարի դրա մասին. գործակալՎիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում. կան վիրավորներԱբսուրդ է, որ թաղապետարանում խուլիգանական վարքագիծը կապում են Կրեմլի հետ. Աննա ԳրիգորյանԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տան տանիքը․ ՀՀ ՊՆ (լուսանկարներ)Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասինՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴՀնդկաստանն Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա արգելք է դրել. Պակիստանի դեսպանՓաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներինՊուշկինի անվան դպրոցում առավոտից դասադուլ է Բայդենի «դիմակը պատռվել է»․ PoliticoԱրմեն Գրիգորյանը կմեկնի ՀնդկաստանՊուտինը չի շնորհավորել ԹրամփինՀանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանին 3 օր ժամանակ են տվելՀունիսի 3-ից օգոստոսի 22-ը վարժական հավաքներ կանցկացվենՀՐԱՏԱՊ. Դեպքը կրիմինալ էԱմեն ինչ անելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլինի. Հակոբ Ասլանյան (տեսանյութ)«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելինԱղոթեք այդ կնոջ եւ երեխայի համար, քանզի Ձեր պատճառով կարող է նա այլեւս եկեղեցի չգնալՉպետք է բացառել քրեական օրենսգրքով նախատեսված ցանկացած հանցագործություն. երեխայի վաճառք, առևանգում, օրգանների վաճառք. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X սոցիալական ցանցում գրել է, որ Ուկրաինան վտանգ է ներկայացնում Եվրամիության գյուղատնտեսության համար։ Հունգարիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ մշակության համար պիտանի եվրոպական հողերի 40%-ը գտնվում է Ուկրաինայի վերահՓաշինյանը լուծարեց Գավառի մանկատունըԹրամփը ստիպված է եղել կատարել կնոջ պարտականություններըՀնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումըԼեհաստանը հրաժարվել Է Գերմանիայից փոխհատուցում պահանջել․ Do RzeczyՊուտինը շնորհավորել է ՀայաստանինԵրախտագիտությո´ւն ազատության և անկախության պայքարի մարտիկներին. Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել ԵռաբլուրումՄի ելույթի ժամանակ 3 անգամ ինքն իրեն հերքում է. Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանի ելույթի մասին (տեսանյութ)Լուկաշենկոն խոստովանել է՝ «մի քիչ երկար մնաց իշխանության ղեկին»Տո Ռուսաստանից էլ պետք է փող բերենք, ամեն տեղից էլ պետք է բերենք. Ալեն ՍիմոնյանՄեր հաղթանակները մեզանից չեն խլի. Պրոֆեոր Չարչյանը օրվա խորհրդի մասինԱրթուր Չախոյանը մանրամասներ է ներկայացնում ծեծկռտուքիցՄանվել Գրիգորյանն իմ մարտական ընկերն է եղել. Սասուն ՄիքայելյանՆերքին թշնամությունից, հասարակական բևեռացումից ու սեփական կաշվից այն կողմ ոչինչ չեն տեսնում. Տիգրան ԱբրահամյանԹրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵվս մեկ երկրի առաջնորդ ժամանել է ՄոսկվաԳազամատակարարման պլանային ընդհատումներ ԵրևանումՄայիսի 9-ին կլրանա Տիգրանի 2-րդ տարեդարձըՊուտինը այսօր կհանդիպի պետական ​​այցով Ռուսաստանում գտնվող Սի Ցզինպինի հետ«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են«Ժողովուրդ». Համբարձումյանը, Հովհաննիսյանն ու Կոնջորյանը ակտիվանում են կռվի ժամանակՈ՞ՒՄ Է ՊԵՏՔ ՆԻԿՈԼԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ ՉԵՂԱՐԿԵԼԸ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top