Արևի պտույտի պատճառով այսօր Երկրին կհարվածի հզոր մագնիսական փոթորիկ
Հասարակություն
Փետրվարի 10-ին արևի պտույտի պատճառով Երկրին կհարվածի մագնիսական փոթորիկ:
Արևը շրջվել է դեպի Երկիր՝ որպես հսկայական պսակային փոս. այստեղ պլազմայի ջերմաստիճանը և խտությունը սովորականից ցածր են, ինչը կարող է հզոր արևային քամի առաջացնել, իսկ Երկրի վրա՝ մագնիսական փոթորիկներ: Այս մասին հայտնել են Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրի ֆիզիկայի ինստիտուտի մասնագետները։
Նրանք նշել են, որ արագ արևային քամու հոսքի եզրը, հավանաբար, Երկիր կհասնի արդեն այսօր կեսօրին։ Վաղը մեր մոլորակի շուրջ պլազմայի արագությունը կարող է աճել մինչև 600-700 կմ/վ, այժմ այն ընդամենը 350-400 կմ/վ է։ Պսակի փոսը Երկրի վրա կազդի մոտավորապես մինչև փետրվարի 16-ը։ Սա կարող է բացասական ազդեցություն ունենալ եղանակի նկատմամբ զգայուն մարդկանց վրա: