Չեմ հասկանում՝ կազինո ե՞ք խաղում ժողովրդի հետ, ամեն տարի հարկերը «դուբլում» եք. տնտեսվարող
Հասարակություն
2021 թվականին 57,7 քմ մակերեսի համար գույքահարկը կազմում էր 17,698 դրամ, 2022 թվականին՝ 21,238 դրամ, 2023 թվականին՝ 24,777 դրամ, 2024 թվականին 35969 դրամ։ Չեմ հասկանում՝ դուք կազինո՞ եք խաղում ժողովրդի հետ, «դուբլո՞ւմ» եք ամեն տարի: Այս մասին կառավարության դիմաց տնտեսվարողների բողոքի ակցիայի ժամանակ ասաց վիրաբույժ-ստոմատոլոգ Հովհաննես Գևորգյանը:
«Ասում են՝ սիրո՞ւմ եք ձեր պետությունը, հարկեր վճարեք: Տո լսեք ուրեմն՝ մեր սերը պետության հանդեպ հանկարծ կասկածի տակ չդնեք, այդ մենք ենք կասկածում ձեր գործելաոճի վրա»,-հայտարարեց նա: