Արտոնությունների փաթեթ սահմանվելու է և՛ սանմաքրման, և՛ գույքահարկի համար. Ավինյան
Հասարակություն
Արտոնությունների փաթեթ նախատեսվում է և՛ սանմաքրման, և՛ աղբահանության համար։ Երևանի ավագանու նիստում հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Սանմաքրումն ուղիղ կապ չունի, թե մարդը տանն ինչքան աղբ է գեներացնում»,- ասել է նա։
Ավինյանի խոսքով՝ ավագանու հաջորդ նիստին կքննարկվի արտոնությունների հերթական փաթեթը, ինչպես նաև գույքահարկի արտոնությունների փաթեթը։