Ադրբեջանն աջակացություն է հայտնել Պակիստանին Հպարտ եմ. Ինձագին` «Ինտերի» հաղթանակից հետո Արդեն չորրորդ օրն է՝ փոքրիկ Տիգրանին գտնել չի հաջողվում Ողբերգական դեպք՝ Երևանում «Ոչ ոք ողջ չի մնա»․ Պակիստանի ՊՆ ղեկավարը սպառնացել է ողջ աշխարհին ՀՐԱՏԱՊ. Բազմաթիվ թռիչքներ են հետաձգվել․ խառնաշփոթ իրավիճակ օդանավակայանում Կիևը ցանկանում է «սառեցնել» հակամարտությունը Ռուսաստանի հետ առաջին գծում. ԱՄՆ բանագնաց Ադրբեջանն աջակացություն է հայտնել Պակիստանին ՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ Տարադրամի փոխարժեքները մայիսի 7-ին

Մամայիս, պապայիս արև՝ իմ կամքով եմ Արցախի դրոշը հեռացրել ռադիոյի շենքի մոտից․ Հանրային ռոդիոյի տնօրեն Արմեն Քոլոյան

Հանրային ռադիոյի շենքի դիմացից հեռացվել է Արցախի դրոշը։ Ի՞նչ նպատակով և ո՞ւմ որոշմամբ է դրոշը հեռացվել․ MediaHub-ը փորձել է պարզել՝ զրուցելով Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի հետ։

«Այո, դրոշը երեկ է հեռացվել, իմ որոշմամբ»,- լրատվամիջոցի հետ  հետ զրույցում նշել է Քոլոյանը։

Ստորև՝  ամբողջական զրույցը․  

-  Պարոն Քոլոյան, այսօր այդ հատվածով էի անցնում և նկատեցի, որ Արցախի դրոշը չկա։ Ե՞րբ և ինչո՞ւ է հանվել։

-  Այո՛, երեկ է հանվել։

-  Ինչո՞ւ։

-  Շատ պարզ պատճառով, որովհետև սա Հայաստանի Հանրաին ռադիոյի շենքն է, ոչ թե Արցախի։

-  Այսի՞նքն։ Արցախի դրոշը որևէ կերպ խանգարո՞ւմ էր Հայաստանի Հանրային ռադիոյին Հայաստանի Հանրային ռադիո լինելուն։ 

-  Ես նշանակվել եմ այստեղ՝ որպես Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրեն, ես Արցախի Հանրային ռադիոյի տնօրենը չեմ։ Դժբախտաբար, շատ ողբերգական ավարտ է այդ ամեն ինչն ունեցել, և ես շատ եմ ցավում բոլորի նման, բայց ես պատասխանատու եմ Հայաստանի Հանրային ռադիոյի համար։ Ես նստել, թերթել եմ իմ աշխատանքային պայմանագիրը, և այնտեղ ոչ մի տող չեմ կարդացել, որ ես պատասխանատու եմ նաև Արցախի Հանրային ռադիոյի համար։

-  Պարոն Քոլոյան, հիշո՞ւմ եք՝ ամիսներ առաջ մեծ աղմուկ բարձրացավ, երբ Հանրային ռադիոյում Բաքվի ժամացույցը կախեցիք․․․

-  Ես այլ հարցերի չեմ պատասխանում։

-  Դե բարեկամական մոտեցում ունեք հայասպանների նկատմամբ։

-  Ես բարեկամական մոտեցում չունեմ։

-  Դե, ամեն դեպքում ժամացույցի տեղադրումը դա էր ցույց տալիս, որ Դուք իրենց հետ որևէ խնդիր չունեք։

-  Ես բոլորի հետ ունեմ խնդիր, բայց դա որևէ կապ չունի ժամացույցերի հետ։ Ժամացույցն ընդամենը մեխանիզմ է, դրոշը՝ այլ պետության սիմվոլ։

-  Այսինքն՝ միայն Արցախի դրոշն ամեն ինչի հետ կապ ունի։

-  Դուք ինձնից ի՞նչ պատասխան եք ակնկալում, դուք Արցախում եղե՞լ եք ընդհանրապես։

-  Իհարկե եղել եմ, դա ի՞նչ կապ ունի։

-  Ես Ձեզ հավատացնում եմ՝ ես որպես լրագրող ձեզնից շատ ավելի շատ եմ եղել։

-  Դուք ավելի տարիքով եք, ու նորմալ է, որ ավելի շատ եք եղել, Ձեր աշխատանքն եք կատարել։

-  Ես Ձեզ պատասխանեցի, ես պատասխանատվություն եմ կրում Հայաստանի Հանրային ռադիոյի համար։

-  Հասկանում եմ, բայց Արցախի դրոշը Ձեզ խանգարո՞ւմ էր Ձեր պատասխանատվության հարցում։

-  Դուք ո՞ր լրատվամիջոցից էիք։

-  MediaHub.am:

-  MediaHub-ի տանիքին կա՞ Արցախի դրոշ։

-  Մենք բարձրահարկի առաջին հարկում ենք և ներսում ունենք թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի դրոշ։

-  Դուք եկեք, ես Ձեզ մի դրոշ էլ կնվիրեմ, այն մեկը չէ, որ հանել ենք։

-  Սիրով կվերցնեմ, բայց ինձ ասեք, թե ինչ է արվելու դրոշը, որը հանվել է։

-  Մենք պետական հիմնարկ ենք, և պետական հիմնարկի տանիքին և մոտը պետք է լինի այդ պետության պետական դրոշը։ Եթե մենք ապրեինք Տանզանիայում, ես կասեի, որ Տանզանիայի դրոշը դրվեր։

-  Ինչո՞ւ հիմա որոշեցիք, որ պետք է հանել Արցախի դրոշը։

-  Քանի որ Հանրային ռադիոն ինձ է վստահվել։

-  Կես տարի է՝ ինչ Ձեզ է վստահվել։

-  Այո՛, օգոստոսից։ Ես կես տարի մտածել եմ։ Կներեք, որ դանդաղ եմ մտածել։

-  Ու կես տարի անց հասկացաք, որ Ձեզ խանգարում է Արցախի դրոշը։

-  Կես տարի անց հասկացա, որ ինձ առաջին հերթին պետք է Հայաստանի դրոշը։

-  Իսկ Հայաստանի դրոշին ինչո՞վ էր խանգարում Արցախի դրոշը։

-  Ոչ մի բանով չէր խանգարում, սա իմ որոշումն է՝ որպես գործադիր տնօրեն։

-  Այսինքն՝ կարո՞ղ եմ ենթադրել, որ Դուք հակակրանք ունեք Արցախի, դրոշի հանդեպ։

-  Դա Ձեր եզրակացությունն է, որի հետ ես ոչ մի կապ չունեմ։

-  Իսկ որպես գործադիր տնօրեն՝ Դուք այս հարցը քննարկե՞լ եք ռադիոյի աշխատակիցների հետ։ 

-  Ես եմ որոշել։ Ինձ նշանակել են, ես եմ որոշել։

-  Այսինքն՝ Ձեզ որևէ կերպ չեն ճնշել, իրոք Ձեր կամքո՞վ եք հեռացրել դրոշը։

-  Իրոք իմ կամքն է։ Ուզում եք ասեմ՝ մամայիս, պապայիս արև։ Ո՞նց ասեմ, որ հավատաք՝ իմ կամքով է։ Ի՞նչ եք ուզում լսել։

-  Կուզեի լսել, որ գոնե ստիպված եք հանել։ Ինչևէ, հանված դրոշն ի՞նչ է արվելու։ 

-  Արցախի դրոշը հարգանքով բերվելու է իմ սենյակ, մենք այստեղ բացելու ենք թանգարան, այդ թանգարանի բաժիններից մեկը կլինի Արցախում աշխատած հայ լրագրողներին նվիրված։ 

-  Շնորհակալ եմ։

-  Հաջողություն։






Ադրբեջանն աջակացություն է հայտնել ՊակիստանինՀպարտ եմ. Ինձագին` «Ինտերի» հաղթանակից հետո Արդեն չորրորդ օրն է՝ փոքրիկ Տիգրանին գտնել չի հաջողվումՈղբերգական դեպք՝ Երևանում«Ոչ ոք ողջ չի մնա»․ Պակիստանի ՊՆ ղեկավարը սպառնացել է ողջ աշխարհինՀՐԱՏԱՊ. Բազմաթիվ թռիչքներ են հետաձգվել․ խառնաշփոթ իրավիճակ օդանավակայանումԿիևը ցանկանում է «սառեցնել» հակամարտությունը Ռուսաստանի հետ առաջին գծում. ԱՄՆ բանագնացԱդրբեջանն աջակացություն է հայտնել ՊակիստանինՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՏարադրամի փոխարժեքները մայիսի 7-ինՄխիթարյանը` «Բարսելոնայի» դեմ տարած հաղթանակի և ՉԼ եզրափակիչ դուրս գալու մասին Մարմարիկ գյուղում կորած երկու տարեկան երեխայի հայրը չի հավատում, որ երեխան ընկել է գետը«Ինտերը» հաղթեց «Բարսելոնային» գերդրամատիկ խաղում և դուրս եկավ ՉԼ եզրափակիչ (տեսանյութ)Չինական հորոսկոպ 2025 թվականի մայիսի համար. 3 նշան, որոնց աստղերը խոստանում են առատություն և հարստությունՄոռանալով իր համազգեստն ու ուսադիրը՝ Պողոսյանը «դըմփ-դըմփ հու» էր անում Կապանում. Արմեն Հովասափյան Ավինյանը նեղսրտել է ու մտերիմ շրջապատում դժգոհել. ԲԱՄԲԱՍԱՆՔ Գազ չի լինիՀնդկա-պակիստանյան պատերազմի թիկունքից «աղվեսիների պոչերը» պարզ ցցվել«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները«Ժողովուրդ». Փաշինյանը կնոջ շարֆ է նվեր ստացել Վիետնամի ԱԺ նախագահի կողմիցՀուսիթներից պարտությունը ներկայացվում է որպես «երկխոսության որոնում». Իրանական փորձագետԺամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերին«Հրապարակ»․ Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնիցՊակիստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ խոցել է հինգ հնդկական ինքնաթիռԿիևին հասցված հարվածների արդյունքում խոշոր հրդեհներ են (Տեսանյութ)Թրամփն արձագանքել է Հնդկաստանի և Պակիստանի բախումներին (Տեսանյութ)Հնդկաստանը սկսել է հարվածներ հասցնել Պակիստանի տարածքինԱդրինե Աճեմյանը կպայքարի 130 գեղեցկուհիների հետ ՀնդկաստանումՄեծ Հայրենականը օտար թեմա չէ. իմ պապերից մեկն անհետ կորել է, մյուսը՝ վերադարձել 13 բեկորով. Անդրեասյան«Օդ»-ի պես անհրաժեշտ փնտրտուքը գտնվեց «Արմմոնո»-յում Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունՀավանականությունը մեծ է, որ փոքրիկին գողացել են․ 2-ամյա Տիգրանի հայրԻ՜նչ էլ լինի, քո՛ւյր իմ, քո՛ւյր, հեռանալիս չանիծե՜ս... ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄեծ նշանակություն  ունի՝ ով  եւ ինչպիսի մոտեցումներով  կծրագրի վարչապետի միասնական թեկնածուի հարցը. ՀարությունյանԲռնությունը` որպես քաղաքական մեխանիզմԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՈՒ ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ ՉԳՆԱՑ ԲԱՔՈՒԻՆՉ ՀՈՒՇԵՑ ՌԴ ԴԵՍՊԱՆԸ ՆԻԿՈԼԻՆ՝ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ«Ինտեր»-«Բարսելոնա». Մեկնարկային կազմեր Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար կառավարությունը գաղտնի կետով որոշում է ընդունել․ լրագրողԱՌԱՋԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆԱնձրեւից հետո ասֆալտը փուլ է եկել. նկարներՄխիթարյանը հայտնվել է «Բարսելոնայի» հրապարակած խաղային պաստառին«ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՌԱՈՒՆԴՆԵՐՈՒՄ 3։2 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹՈՒՄ ԷԻ, ԵՐՐՈՐԴՈՒՄ 4։1 ՀԱՇԻՎ ԳՐԱՆՑԵՑԻՆ». ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆՌԴ փոխարտգործնախարարը Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է Հարավային Կովկասում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակըՇ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն ՔՔրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին (Արտյոմ Հարությունով) քրեական ոստիկանները փողոցից բռնել ու ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են տեղափոխելՀատուկ քպական Կոնջորյանի համար՝ լիկբեզ․ Մարգարիտ Եսայան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top