Կարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhը Ադրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններին Ամոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ Մելքոնյան Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ» «Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ է ՊՍԺ-ն է. Opta Երկխոսության մեջ ենք, եթե Տիկնիզյանի Եվրոպա տրանսֆերը կայանա, ակումբը կհայտարարի դրա մասին. գործակալ Վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում. կան վիրավորներ Աբսուրդ է, որ թաղապետարանում խուլիգանական վարքագիծը կապում են Կրեմլի հետ. Աննա Գրիգորյան

Թրամփը չի ուզում ժամանակից շուտ բացել խաղաքարտերը և Վենսին դարձնել քաղաքական հարձակումների թիրախ․ Սուրեն Սարգսյան

Հասարակություն

Թրամփը չի ցանկանում ժամանակից շուտ բացել խաղաքարտերը, Վենսին դարձնել քաղաքական հարձակումների թիրախ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «ԱՄՆ փոխնախագահի ինստիտուտի և սահմանադրական կարգավիճակի մասին

Վերջին շրջանում քննարկման առարկա էր դարձել գրառումս, որտեղ նշել էի, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսը քաղաքական որոշումներ կայացնող չէ։ Եղել էին մի շարք անհամաձայնություններ այս պնդման հետ, ուստի ցանկացա հիմնավորել կարծիքս։

ԱՄՆ փոխնախագահը

Փոխնախագահի հիմնական պարտականությունները, ըստ ԱՄՆ Սահմանադրության, հետևյալն են.

  • Սենատը նախագահելը (արարողակարգային գործառույթ),
  • Քվեարկելը, երբ Սենատում ձայները հավասար են բաշխվում (գործնական գործառույթ),
  • Նախագահի առաջին իրավահաջորդ լինելը նրա մահվան, հրաժարականի, իմփիչմենթի (միայն պաշտոնից հեռացնելու դեպքում) կամ անաշխատունակության պարագայում։

Փոխնախագահի դերն ու քաղաքական նշանակությունը ձևավորում է նախագահը։ ԱՄՆ որոշ նախագահներ իրենց փոխնախագահներին տրամադրել են լուրջ արտաքին և ներքին քաղաքական գործիքներ՝ նրանց դարձնելով ազդեցիկ գործիչներ։ Օրինակ՝ Բայդենը Օբամայի վարչակազմում, Չեյնին՝ Բուշ կրտսերի, Բուշ ավագը՝ Ռեյգանի և այլն։

Լինում են նաև դեպքեր, երբ փոխնախագահի լիազորությունները, կախված քաղաքական իրավիճակից, նվազ ազդեցիկ են լինում։ Օրինակ՝ Փենսը Թրամփի վարչակազմում, Հարիսը՝ Բայդենի, Ջոնսոնը՝ Քենեդու, Քուեյլը՝ Բուշ ավագի ժամանակ։

Կարճ ասած՝ հենց նախագահն է որոշում, թե որքան ազդեցիկ և կենտրոնական ֆիգուր լինի իր փոխնախագահը և ինչ ուղղություններով աշխատի կամ՝ չաշխատի։ ԱՄՆ պատմության ընթացքում 47 նախագահների օրոք եղել են 50 փոխնախագահներ։ Չեմ անդրադառնա այն փոխնախագահների լիազորություններին և քաղաքական կշռին, որոնք ընտրվում էին ոչ թե նախագահի, այլ ընտրիչների կողմից և ըստ էության նշանակվում էին առանց նախագահի համաձայնության՝ սկսած Ջոն Ադամսից։

Հիմա գանք մեր օրեր և անդրադառնանք մեր հիմնական հերոսին՝ 50-րդ փոխնախագահ Վենսին։

Փոխնախագահ Վենսը

Վենսը բավականին հետաքրքիր կերպով հայտնվեց Թրամփի շրջապատում։ Նրա բեսթսելերը կարդացել էին Թրամփի որդիները՝ Դոնն ու Էրիկը, ովքեր ծանոթացրեցին իրենց հորը երիտասարդ սենատորի հետ։ Ավելին, հենց նրանց ջանքերով Թրամփի վարչակազմում չհայտնվեցին հանրապետական այնպիսի կարկառուն գործիչներ, ինչպիսիք են Պոմպեոն և Նիկի Հեյլին, քանի որ նրանց ֆոնին ապագա նախագահի թեկնածուն կարող էր կորցնել մրցակցային առավելությունները։ Այո, նրան դիտարկում են որպես հաջորդ նախագահ, քանի որ Թրամփին օդ ու ջրի պես պետք է լինելու իր մարդուն ունենալ 4 տարուց։ Սակայն այս պահին Թրամփը Վենսին լայն լիազորություններ չի տալիս։ Ավելին, ասում է, որ նա իր իրավահաջորդը չէ։ Սա շատ տրամաբանական մոտեցում է. Թրամփը չի ցանկանում ժամանակից շուտ բացել խաղաքարտերը, Վենսին դարձնել քաղաքական հարձակումների թիրախ, ինչպես նաև վերջինիս հետ ինչ-որ առումով իշխանություն կիսել՝ որպես բարձրացող և փայլող նոր աստղ։ Մյուս կողմից Վենսը դեռ պետք է ապացուցի իր՝ իրավահաջորդ լինելու արժանիքները: Այս ամենը շատ «Թրամփային» մարտավարություն է:

Վենսը Թրամփի համար օգտակար է լինելու Կոնգրեսի հետ աշխատանքներում՝ հաշվի առնելով նրա ունեցած փորձն ու անցած ճանապարհը: Արտաքին քաղաքական որոշումներում Վենսը դեռևս փորձառություն չունի և եկեք համաձայնենք, որ Մյունխենյան նրա ելույթը Թրամփի մեսիջն էր աշխարհին՝ համեմված տիպիկ թրամփյան ձևակերպումներով:

Հետևաբար, Թրամփը Վենսին իշխանության մեջ մասնաբաժին կտա շուրջ 2 տարի անց, եթե նա արդարացնի Թրամփի սպասելիքները և երկրորդ անգամ ընտրվի նրա կողմից՝ այս անգամ որպես իրավահաջորդ։

Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի և Վենսի հանդիպմանը, ապա ես դա դիտարկել եմ ոչ թե հայաստանյան ներքաղաքական, այլ ամերիկյան ներքաղաքական կոնտեքստում՝ հաշվի առնելով վերոշարադրյալը, և բաց եմ ցանկացած բանավեճի համար։






Կարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապինԱնտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններինԱմոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ ՄելքոնյանՄոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ է ՊՍԺ-ն է. OptaԵրկխոսության մեջ ենք, եթե Տիկնիզյանի Եվրոպա տրանսֆերը կայանա, ակումբը կհայտարարի դրա մասին. գործակալՎիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում. կան վիրավորներԱբսուրդ է, որ թաղապետարանում խուլիգանական վարքագիծը կապում են Կրեմլի հետ. Աննա ԳրիգորյանԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տան տանիքը․ ՀՀ ՊՆ (լուսանկարներ)Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասինՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴՀնդկաստանն Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա արգելք է դրել. Պակիստանի դեսպանՓաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներինՊուշկինի անվան դպրոցում առավոտից դասադուլ է Բայդենի «դիմակը պատռվել է»․ PoliticoԱրմեն Գրիգորյանը կմեկնի ՀնդկաստանՊուտինը չի շնորհավորել ԹրամփինՀանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանին 3 օր ժամանակ են տվելՀունիսի 3-ից օգոստոսի 22-ը վարժական հավաքներ կանցկացվենՀՐԱՏԱՊ. Դեպքը կրիմինալ էԱմեն ինչ անելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլինի. Հակոբ Ասլանյան (տեսանյութ)Աղոթեք այդ կնոջ եւ երեխայի համար, քանզի Ձեր պատճառով կարող է նա այլեւս եկեղեցի չգնալՉպետք է բացառել քրեական օրենսգրքով նախատեսված ցանկացած հանցագործություն. երեխայի վաճառք, առևանգում, օրգանների վաճառք. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X սոցիալական ցանցում գրել է, որ Ուկրաինան վտանգ է ներկայացնում Եվրամիության գյուղատնտեսության համար։ Հունգարիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ մշակության համար պիտանի եվրոպական հողերի 40%-ը գտնվում է Ուկրաինայի վերահՓաշինյանը լուծարեց Գավառի մանկատունըԹրամփը ստիպված է եղել կատարել կնոջ պարտականություններըՀնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումըԼեհաստանը հրաժարվել Է Գերմանիայից փոխհատուցում պահանջել․ Do RzeczyՊուտինը շնորհավորել է ՀայաստանինԵրախտագիտությո´ւն ազատության և անկախության պայքարի մարտիկներին. Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել ԵռաբլուրումՄի ելույթի ժամանակ 3 անգամ ինքն իրեն հերքում է. Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանի ելույթի մասին (տեսանյութ)Լուկաշենկոն խոստովանել է՝ «մի քիչ երկար մնաց իշխանության ղեկին»Տո Ռուսաստանից էլ պետք է փող բերենք, ամեն տեղից էլ պետք է բերենք. Ալեն ՍիմոնյանՄեր հաղթանակները մեզանից չեն խլի. Պրոֆեոր Չարչյանը օրվա խորհրդի մասինԱրթուր Չախոյանը մանրամասներ է ներկայացնում ծեծկռտուքիցՄանվել Գրիգորյանն իմ մարտական ընկերն է եղել. Սասուն ՄիքայելյանՆերքին թշնամությունից, հասարակական բևեռացումից ու սեփական կաշվից այն կողմ ոչինչ չեն տեսնում. Տիգրան ԱբրահամյանԹրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵվս մեկ երկրի առաջնորդ ժամանել է ՄոսկվաԳազամատակարարման պլանային ընդհատումներ ԵրևանումՄայիսի 9-ին կլրանա Տիգրանի 2-րդ տարեդարձըՊուտինը այսօր կհանդիպի պետական ​​այցով Ռուսաստանում գտնվող Սի Ցզինպինի հետ«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են«Ժողովուրդ». Համբարձումյանը, Հովհաննիսյանն ու Կոնջորյանը ակտիվանում են կռվի ժամանակՈ՞ՒՄ Է ՊԵՏՔ ՆԻԿՈԼԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ ՉԵՂԱՐԿԵԼԸՋրանջատումներ Երևանի մի շարք հասցեներում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top