Կառավարության նիստի օրակարգում 34 հարց է, որից 31-ը չի զեկուցվում (ուղիղ)
ՀասարակությունՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ փետրվարի 20-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 34 հարց, որից չի զեկուցվում 31-ը:
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
- Մաքսային մարմինների տեղակայման վայրերը սահմանելու մասին,
- Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՆՈՒՌ ՐԵՅՍԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին և այլ հարցեր: