Բացառիկ. Գյումրիում իրար է խառնվել քրեական ռեզերվը, խուզարկություններ են ընթանում Սլաբոդկա թաղամասում
Ներքաղաքական
Գյումրիի քրեական ռեզերվը խառնվել է իրար , հատկապես անհանգիստ են Վարդանիկի , իսկ ավելի ճիշտ նրա որդու Սպարտակի հետ մտերիմ հեղինակությունները։ Ըստ Գրումրիում շրջանառվող լուրերի , իրավապահները օպերատիվ տեղեկատվություն են ունեցել, որ վերջինս եւ իր մերձավոր շրջապատը ապօրինի զենք-զինամթերք ունեն։ Առավոտվանից խուզարկություններ են ընթանում Վարդանիկի եւ նրա հետ կապվող անձանց բնակարաններում եւ օբյեկտներում։ Ավելին, շրջանառվող լուրերի համաձայն, Վարդանիկը ինքն է գլուխ գովացել, թե հարց ունեն թող իրեն կպնեն, ոչ թե մերձավորներին։ Եվ ահա Սլաբոդկա թաղամասից դուրս գալիս իրավապհները «ասֆալտին փռելու» օպերացիան կիրառել են անձամբ Վարդանիկի հանդեպ։
Սեփ.Լրատվություն