Հայտնի է` քանի հայկական բեռնատար է մնացել Վերին Լարսում
Հասարակություն
Ավելի քան 552 հայկական բեռնատար կա ռուս–վրացական սահմանի Հյուսիսային Օսեթիայի «Վերին Լարս» անցակետում։
Ընդհանուր առմամբ, վերջին տվյալներով, հերթում գրանցվել է 1970 բեռնատար տարբեր երկրներից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի հետ Վրաստանի սահման տանող ճանապարհի հատվածում վերացվել է ձնահյուսերի վտանգի ռեժիմը և վերականգնվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը, սակայն որոշ հատվածներում հատուկ ռեժիմը պահպանվում է։