Հայաստանը ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ վարժանքներ է անցկացնում
Հասարակություն
ՆԱՏՕ-ի պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում փետրվարի 17-21-ն անցկացվում է «Գործընկերային ներդաշնակված կարողությունների գնահատում» խորագրով վարժանքի առաջին փուլը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Վարժանքի նպատակը ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության ամրապնդումն է։ Վարժանքին ներկա են նաև ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ներկայացուցիչներ։