Նիկոլ, դու լավ մարդ չես, ես քեզ պրյամոյ երեսիդ եմ ասում. Վարդան Ղուկասյան
ՀասարակությունNews.am-ը գրում է.
Գյումրիի նախկին քաղաքապետ, այժմ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը կարծում է, որ ներկայիս իշխանությունների ազատ խոսքը ճնշելու գործելաոճը սխալ է:
«Նիկո΄լ, դու լավ մարդ չես, ես քեզ պրյամոյ երեսիդ եմ ասում, ուրեմն լսի΄ր, ռեպրեսիաներով երկիր չես պահի, անհնարին բան է: Հլը նայեք էս ռեպրեսիա անող ղեկավարները մնացե՞լ են, ու ինչ բախտի են արժանացել: Երկիրը պահում են սիրով: Սրանք սատանաների գործակալներ են»,- ասում է նա:
Ղուկասյանը նշում է, որ չնայած իշխանությունները հայտարարել են Եվրոպա գնալու մասին, սակայն ճնշում են ազատ խոսքը, ժողովրդավարական արժեքները:
Նշենք, որ Ղուկասյանին եւ նրա թիկնապահին բերման են ենթարկել ապօրինի զենք կրելու կասկածանքով եւ ժամեր անց ազատ են արձակել:
Նյութի աղբյուր՝ https://news.am/arm/news/868113.html