Հայ ժողովուրդը հասկացել է, որ բոլոր դժբախտությունների պատճառը մի անուն ունի՝ «Նիկոլ». Սամվել Նիկոյան
Ներքաղաքական
ՀՀԿ ԳՄ անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ գնահատմամբ՝ հասարակությունը զզվում է Նիկոլից եւ իր ռեժիմից, այլեւս չի ընդունում իրենց եւ այս իշխանությունը մերժված է:
— Հայ ժողովուրդը այլեւս հասկացավ, որ բոլոր դժբախտությունների պատճառը մի անուն ունի՝ «Նիկոլ»: Հետաքրքիր փաստ է, որ Նիկոլը եւ իր ռեժիմը նույնպես հասկացել են, որ հասարակության մեջ իրենք հենարան չունեն: Իր հենարանը դատաիրավական համակարգի միայն մի մասն է մնացել: Արտաքին քաղաքական դաշտում մինչ այդ ինքը գտնում էր, որ հենարան ունի Արեւմուտքում: Միշելն էր բաներ խոստանում, թե հրաժարվիր Արցախից՝ լավ կլինի, Մակրոնը, Բլինքենը, անգլիական հետախուզությունը: Հիմա միանգամից փոխվեց ամեն ինչը աշխարհում: Գերտերությունների հակասության վրա քաղաքականություն ձեւավորելը ամենավտանգավորն է, նույնն է, ինչ արեց Ուկրաինան: Հիմա այդ գերտերությունները հակասությունները դրել են մի կողմ, զբաղված են աշխարհի վերաբաժանմամբ: Պատկերացրեք` ինչ վիճակում է հայտնվել Ուկրաինան, ինչ վիճակում է Հայաստանը: Մենք հիմա Ուկրաինայի դարդն ենք լացում, բայց մեր դարդը լացելու է արդեն: