Ավանտյուրա, կիրք, միստիկա. Զգուշացեք մոտենում է սեւ լուսինը

Ողջ մարտ ամիսը գտնվելու է Ձկան համաստեղության տակ, իսկ ձուկը դա արվեստ է, միստիկա, ֆիննանս, ավանտյուրա, կիրք, հավատք։ Ողջ մարտ ամիսը լինելու է լարված ամիս, որովհետեւ խավարումների ամիս է՝ 14-ին կլինի Լուսնի խավարում, որին հաջորդելու է խավարման միջանցքը մինչեւ մարտի 29-ինը,- նման կանխատեսում է արել աստղաբան Լյուսյա Հակոբյանը, ընդգծելով.
-Ես չգիտեմ ով է ընտրել ընտրությունը մարտի 30-ին անցկացնել, բայց շատ հետաքրքիր միստիկ շրջան է ընտրվել։ Մարտի 27-ին Սեւ լուսինը մտնելու է Կարիճի համաստեղություն, իսկ սա նշանակում է կրիմինալի ակտիվացում, հանցանքները արագ բացահայտվելու են, մեծ գումարներ են խաղարկվելու՝ ուշադիր եղեք։ Ձուկը ավանտյուրայի սիրահար է, զգոն եղեք: