Քրդստանի աշխատավորական կուսակցությունը համաձայնել է զենքերը վայր դնել․ Էրդողանն արձագանքել է

Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) հայտարարել է, որ ականջալուր է լինելու իր ցմահ բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կոչին՝ համաձայնելով զենքերը վայր դնել:
«Մենք համաձայն ենք [Օջալանի] կոչի և դրա բովանդակության հետ։ Հայտարարում ենք, որ մեր կողմից պահպանելու և կատարելու ենք այս կոչի պահանջները։ Մենք հայտարարում ենք հրադադարի մասին, որն ուժի մեջ է մտնում այսօրվանից»,- ասված է հայտարարության մեջ։Մ
Ահաբեկչությունից զերծ Թուրքիայի համար ջանքերը... երեկվանից թեւակոխել են նոր փուլ»,- երեկ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ստամբուլում ելույթ ունենալով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 1999 թվականից Իմրալի կղզու բանտում ազատազրկված Օջալանն իր կողմնակիցներին կոչ է արել վայր դնել զենքը։